1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Կրակոցներ` հետևանքներով

Նոյեմբերի 11-ին, ժամը 02.10-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնում ահազանգ է ստացվել, որ Վարդանանց փողոցի թիվ 10 շենքի բակում կրակոցի ձայներ են հնչում:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 02.00-ին, Վարդանանց փողոցի թիվ 10 և Հանրապետության փողոցի թիվ 56 շենքերի բակում, անհայտ անձանց կողմից, և դեռևս չպարզված հրազեններից, կրակոցներ են արձակվել Վարդանանց փողոցի թիվ 10 շենքի ուղղությամբ:
Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը նշված վայրի զննությամբ հայտնաբերել է 5.45 մմ տրամաչափի 2 և 9 մմ տրամաչափի 1 կրակված պարկուճ: Պարզվել է, որ կրակված գնդակներից մեկը դիպել է 1961 թ. ծնված Արմեն Գ.-ի պատուհանին:
Նույն օրը, ժամը 18.35-ին,  ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողները Վարդանանց փողոցի թիվ 10 շենքի բակից բերման են ենթարկել 1982 թ. ծնված Վահե Մ.-ին, որը  հարցաքննության ժամանակ, խոչընդոտելով բաժնի բնականոն աշխատանքին` հայհոյանքներ է տվել և ձեռքերով կոտրել բաժնի աշխատասենյակի պատուհանների ապակիները, ինչի հետևանքով վնասել է ձեռքերը:
Վահե Մ.-ն տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Կատարվում է նախաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: