ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ ՀՀ ոստիկանության շտաբի հերթապահ ծառայության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արայիկ Առաքելյան, հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    Ճանապարհային ոստիկանության գործունեությանն առնչվող, ինչպես նաև ճանապարհատրանսպորտային պատահարների հետ կապված հարցերով
    (պատասխանատու՝ ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Կարեն Գյուլումյան, հեռ. 010-52-27-63)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ ՀՀ ոստիկանության ԱՎՎ պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Ահարոն Կարապետյան հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ ՔՈ ԳՎ Թրաֆիքինգի դեմ պայքարի բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Հաբեթ Մկրտչյան հեռ. 011- 56-39-63)

ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության և ենթակա ստորաբաժանումների 2018թ. 1-ին կիսամյակում իրականացրած աշխատանքների ամփոփ վիճակագրություն

24.07.2018 14:55 Կիսամյակ
ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության և ենթակա ստորաբաժանումների  2018թ. 1-ին կիսամյակում իրականացրած աշխատանքների ամփոփ վիճակագրություն

Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության և ենթակա ստորաբաժանումների կողմից 2018թ. 1-ին կիսամյակի ընթացքում իրականացվել են անհրաժեշտ օպերատիվ-ծառայողական միջոցառումներ օրինականության ամրապնդման, հասարակական կարգի պահպանության, հանցագործությունների կանխարգելման, հայտնաբերման և բացահայտման, առաջավոր փորձի ներդրման, ծառայողների մասնագիտական գիտելիքների բարձրացման, ինչպես և ոստիկանության առջև դրված խնդիրների կատարումն ապահովելու ուղղությամբ:
Հատուկ ուշադրություն է դարձվել նախկին տարիներին կատարված և հասարակական հնչեղություն ստացած ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների բացահայտմանն ու անչափահասների շրջանում իրավախախտումների կանխարգելմանը:
Մարզի բնակչության հետ պարբերաբար անցկացվել են հանդիպումներ: Ոստիկանության, բնակչության, հաշվառման մեջ գտնվող անչափահասների, զանգվածային լրատվամիջոցների և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների հետ հանդիպումները նպաստել են ոստիկանության նկատմամբ հարգանքի և վստահության ձևավորմանն ու ամրապնդմանը:
Իրականացված միջոցառումների շնորհիվ մարզի տարածքում պահպանվել է կայուն օպերատիվ իրավիճակ:
Ներկայացնելով հանցագործությունների բացահայտման ուղղությամբ ՄՎ ենթակա ստորաբաժանումների կողմից կատարված աշխատանքները, պետք է նշել, որ հանցագործությունների ընդհանուր թվաքանակի աճին զուգընթաց ընդհանուր հանցագործությունների բացահայտման արդյունավետությունը նախորդ տարվա համեմատությամբ աճել է 6.4%-ով (76.5%-ից 82.9%):
Բացահայտման տոկոսում հաշվվող հանցագործության 1224 դեպքերից բացահայտ-վել են 1003-ը կամ 81.9%-ը (2017թ.՝ 1030-ից բացահայտվել են 776-ը կամ 75.3%-ը): Հանցագործությունների աճին զուգընթաց նախորդ տարվա համեմատությամբ բացահայտ-ման ցուցանիշը ՄՎ-ում աճել է 6.6%-ով (75.3%-ից 81.9%), Կոտայքի բաժնում՝ 8.8%-ով, Հրազդանում՝ 3.2%-ով, Նաիրիում՝ 6.5%-ով, ցուցանիշները բարձր են նաև միջին հանրապետականից (76.0%): Նախորդ տարվա համեմատությամբ հանցագործությունների բացահայտման ցուցանիշների նվազում է նկատվել Չարենցավանում՝ 0.7%-ով, վերջինս սակայն բարձր է միջին հանրապետականից՝ 5.8%-ով:
Ըստ հանցագործությունների ծանրության աստիճանի կատարված վերլուծությունների՝ միջին ծանրության հանցագործությունների 400 դեպքերից բացահայտվել են 305-ը կամ 76.3%-ը (2017թ.՝ 330-ից բացահայտվել են 222-ը կամ 67.3%-ը), որը նախորդ տարվա իր իսկ ցուցանիշից բարձր է 9.0%-ով, իսկ միջին հանրապետականից՝ 8.1%-ով:
Ծանր հանցագործությունների 220 դեպքերից չեն բացահայտվել 81-ը (2017թ.՝ 217-ից չեն բացահայտվել 96-ը, բացահայտումը՝ 55.8%-ը), որից 47-ը Կոտայքի (2017թ.՝ 56), 18-ը Հրազդանի (2017թ.՝ 23), 9-ը Նաիրիի (2017թ.՝ 11), 7-ը Չարենցավանի (2017թ.՝ 6) բաժիններում: Ծանր հանցագործությունների աճին զուգահեռ բարելավվել է նաև բացահայտման ցուցանիշը՝ կազմելով 63.0% (2017թ.՝ 58.2%), որը նախորդ տարվա իր իսկ ցուցանիշից բարձր է 4.8%-ով, իսկ միջին հանրապետականից՝ 2.8%-ով (ՀՀ-60.4%): Այս ուղղությամբ, սակայն Նաիրիի (59.1%) և Չարենցավանի (22.2%) բաժիններում արձանագրվել են միջին հանրապետականից (60.4%) ցածր ցուցանիշներ:
Առանձնապես ծանր հանցագործության 6 դեպքերից բացահայտվել են 3-ը կամ 50%-ը (2017թ.՝ 19-ից բացահայտվել են 14-ը կամ 73.7%-ը): Այս ուղղությամբ հանցագործությունների նվազմանը զուգընթաց նախորդ տարվա համեմատությամբ բացահայտման ցուցանիշը ՄՎ-ում նվազել է 23.7%-ով (73.7%-ից 50.0%), Կոտայքի բաժնում՝ 80.0%-ով, Հրազդանում՝ 6.8%-ով, Նաիրիում՝ 33.3%-ով, ցուցանիշները ցածր են նաև միջին հանրապետականից (84.3%):
Մարդու դեմ ուղղված հանցագործության 267 դեպքերից բացահայտվել են 250-ը կամ 93.6%-ը (2017թ.՝ 209-ից բացահայտվել են 197-ը կամ 94.3%-ը), այդ թվում՝ Կոտայք՝ 128-ից բացահայտվել են 122-ը կամ 95.3%-ը, Հրազդան՝ 56-ից բացահայտվել են 49-ը կամ 87.5%-ը, Նաիրի՝ 67-ից բացահայտվել են 64-ը կամ 95.5%-ըՙ Չարենցավան՝ 16-ից 15-ը կամ 93.8%: Միջին հանրապետական ցուցանիշը 91.2%:) Չբացահայտված են մնացել 17 դեպքերը (Կոտայք-6, Հրազդան-7, Նաիրի-3, Չարենցավան-1):
Հասարակական անվտանգության, կարգի դեմ ուղղված հանցագործության 268 դեպքերից բացահայտվել են 244-ը կամ 91.0%-ը (2017թ.՝ 232-ից բացահայտվել են 206-ը կամ 88.8%-ը): Այս ուղղությամբ չբացահայտված են մնացել 24 դեպքեր (Կոտայք-9, Հրազդան-7, Նաիրի-6, Չարենցավան-2):
Սեփականության դեմ ուղղված հանցագործության 556 դեպքերից բացահայտվել են 394-ը կամ 70.9%-ը, ՀՀ-63.0% (2017թ.՝ 490-ից բացահայտվել են 295-ը կամ 60.2%-ը), այդ թվում՝ Կոտայք՝ 380-ից բացահայտվել են 276-ը կամ 72.6%-ը, Հրազդան՝ 77-ից բացահայտվել են 49-ը կամ 63.6%-ը, Նաիրի՝ 57-ից բացահայտվել են 38-ը կամ 66.7%-ը, Չարենցավան՝ 42-ից բացահայտվել են 31-ը կամ 73.8%-ը: Այս ուղղությամբ չբացահայտ-ված են մնացել 162 դեպքեր (Կոտայք-104, Հրազդան-28, Նաիրի-19, Չարենցավան-11), որոնցից 140-ը գողություն (Կոտայք-86, Հրազդան-27, Նաիրի-16, Չարենցավան-11), այդ թվում՝ 55-ը բնակարանային (Կոտայք-36, Հրազդան-9, Նաիրի-6, Չարենցավան-5), 6-ը խարդախություն (Կոտայք), 2-ը կողոպուտ (Կոտայք), 2-ը յուրացում (Կոտայք), 2-ը շոր-թում (Կոտայք), 8-ը գույքի դիտավորյալ ոչնչացում կամ վնասում (Կոտայք-6, Հրազդան-1, Նաիրի-1), 2-ը համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ կատարված հափշտակություն (Նաիրի):
Տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործության 34 դեպքերից բացահայտվել են 29-ը կամ 85.3%-ը, ՀՀ-75.5% (2017թ.՝ 42-ից բացահայտվել են 34-ը կամ 81.0%-ը): Չեն բացահայտվել կեղծ փող պատրաստելու, պահելու կամ իրացնելու 5 դեպքերը (Կոտայք):
Պետական իշխանության, ծառայության և կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործության 164 դեպքերից բացահայտվել են 157-ը կամ 95.7%-ը, ՀՀ-93.0% (2017թ.՝ 113-ից բացահայտվել են 99-ը կամ 87.6%-ը): Չեն բացահայտվել 7 դեպքեր (Կոտայք-3, Հրազդան-1, Նաիրի-3), որոնցից 1-ը պաշտոնեական լիազորությունները չարաշահել (Նաիրի), 1-ը խոշտանգում (Կոտայք), 1-ը կաշառք տալ (Նաիրի), 1-ը փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ հափշտակել կամ վնասել (Հրազդան), 3-ը փաստաթղթի կեղծում (Կոտայք-2, Նաիրի-1):
Հաշվետու ժամանակահատվածում աճել է նախկին տարիներին կասեցված քրեական գործերով հանցագործությունների բացահայտման աշխատանքների արդյունավետությունը: Բացահայտված հանցագործությունների թիվը աճել է 49-ով (82-33): Պետք է արձանագրել, որ աճել է նաև հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզված չլինելու պատճառաբանությամբ կասեցված քր.գործերով բացահայտված հանցագործու-թյունների թիվը՝ 16-ով (18-2), ընդ որում՝ Կոտայքում 14-ով (16-2), Նաիրիում 2-ով (2-0):
Արձանագրվել է թմրամիջոցների հետ կապված հանցագործության 75 դեպք, որնցից 43-ը թմրամիջոցի իրացման դեպքեր են (Կոտայք-16, Հրազդան-24, Նաիրի-3), որոնցից
բացահայտվել են 35-ը, չեն բացահայտվել 8-ը (Կոտայք-3, Հրազդան-4, Նաիրի-1), բացահայտումը կազմել է 81.4% (ՀՀ-61.7%):
Հաշվետու ժամանակահատվածում արձանագրվել է զենքի և ռազմամթերքի ապօրի-նի շրջանառության 81 դեպք (Կոտայք-26, Հրազդան-21, Նաիրի-18, Չարենցավան-16), ինչը նախորդ տարվա համեմատությամբ աճել է 26.6%-ով (64): Արձանագրվել է ապօրինի պահվող զենք-զինամթերքի առգրավման 3 (Կոտայք-2, Նաիրի-1), կամավոր հանձնման 77 (ՄՎ-1, Կոտայք-21, Հրազդան-19, Նաիրի-18, Չարենցավան-18) և հայտնաբերման 25 դեպք (Կոտայք-16, Հրազդան-5, Չարենցավան-4), նախորդ տարվա համապատասխանաբար 1-ի, 56-ի և 8-ի դիմաց: Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ 2018թ. 6 ամիսների ընթացքում առգրավվել և բացատրական աշխատանքների շնորհիվ կամավոր ներկայացվել է 24 (25) միավոր հրազեն:
2018թ. 6 ամիսների ընթացքում ընդհանուր առմամբ հետախուզվել են 1311 (1181) անձինք, որոնցից 1062-ը (1006) եղել են զորակոչից խուսափողներ, 249-ը (175) այլ հոդ-վածներով և 8 անհայտ կորած: 1311 անձանցից հայտնաբերվել են 117-ը (2017թ.՝ 1181-ից 66-ը կամ 5.6%), հայտնաբերումը կազմել է 8.9% (ՀՀ- 8.6%): Հետախուզվողների հայտնաբերման ընդհանուր արդյունքները, ըստ բաժինների, կազմել է. Կոտայք՝ 56-ը կամ 8.9%, Հրազդան՝ 27-ը կամ 9.9%, Նաիրի՝ 25-ը կամ 9.6%, Չարենցավան՝ 9-ը կամ 6.1%:
Առանց ՀՀ քր.օր-ի 327 հոդվածի հատկանիշների հետախուզվող 249 անձանցից հայտնաբերվել են 60-ը կամ 24.1%-ը (2017թ.՝ 175-ից 38-ը կամ 21.7%-ը), այդ թվում Կոտայք՝ 36-ը կամ 27.1%, Հրազդան՝ 7-ը կամ 15.9%, Նաիրի՝ 15-ը կամ 28.3%, Չարենցավան՝ 2-ը կամ 11.1%, միջին հանրապետական ցուցանիշը՝ 18.1%:
ՀՀ քր.օր-ի 327 հոդվածի հատկանիշներով հետախուզվող 1062 անձանցից հայտնաբերվել են 57-ը կամ 5.4%-ը (2017թ.՝ 1006-ից 28-ը կամ 2.8%-ը), այդ թվում Կոտայք՝ 20-ը կամ 4.0%, Հրազդան՝ 20-ը կամ 15.9%, Նաիրի՝ 10-ը կամ 4.8%, Չարենցավան՝ 7-ը կամ 5.4%, միջին հանրապետական ցուցանիշը՝ 5.9%:
Ընդհանուր հանցագործների հայտնաբերման ուղղությամբ հանրապետական միջին ցուցանիշներից արդյունքները ցածր են միայն Չարենցավանի բաժնում, զինակոչից խուսափողների հայտնաբերման ուղղությամբ՝ բացի Հրազդանի բաժնից, ՄՎ մյուս բաժիններում, առանց ՀՀ քր.օր-ի 327 հոդվածի հատկանիշների հետախուզվողների հայտնաբերման ուղղությամբ՝ Հրազդանի և Չարենցավանի բաժիններում:


ՈՍՏԻԿԱՆՈւԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԱՅԻՆ ՎԱՐՉՈւԹՅԱՆ ՇՏԱԲ