Կողոպուտի փորձի մեղադրանքով հետախուզվողը ներկայացվեց դատարան

Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ՔՀԲ ծառայողները ապրիլի 19-ին Ուլնեցու փողոցից բերման են ենթարկել 45-ամյա Մհեր Հ.-ին, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 34-176-րդ հոդվածի (Կողոպուտի փորձը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Մհեր Հ.-ն ներկայացվել է դատարան:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: