Հետախուզվում էր Չելյաբինսկի իրավապահների կողմից

Ոստիկանության Արարատի մարզային վարչության և Մասիսի բաժնի ծառայողները մարտի 13-ին, ժամը 13.35-ին, բերման են ենթարկել 1975 թ. ծնված Սարո Ա.-ին, որը մարտի 6-ից ՌԴ Չելյաբինսկի բաժնի կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 228 հոդվածի 1-ին մասի (թմրանյութ կամ հոգեմետ նյութեր ձեռք բերելը, պատրաստելը, օգտագործելը, ոչ իրացման նպատակով) մեղադրանքով:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: