Կողբ գյուղում «ԵրԱԶ»-ն ընկել է ձորը
Ապրիլի 23-ին, ժամը 12.00-ին, Տավուշի մարզի Կողբ գյուղի գերեզմանոցից իջնելիս «ԵրԱԶ» մակնիշի ավտոմեքենա է դուրս եկել ճանապարհի բանուկ մասից, ընկել ձորը:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
