ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ ՀՀ ոստիկանության շտաբի հերթապահ ծառայության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արայիկ Առաքելյան, հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    Ճանապարհային ոստիկանության գործունեությանն առնչվող, ինչպես նաև ճանապարհատրանսպորտային պատահարների հետ կապված հարցերով
    (պատասխանատու՝ ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Կարեն Գյուլումյան, հեռ. 010-52-27-63)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ ՀՀ ոստիկանության ԱՎՎ պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Ահարոն Կարապետյան հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ ՔՈ ԳՎ Թրաֆիքինգի դեմ պայքարի բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Հաբեթ Մկրտչյան հեռ. 011- 56-39-63)

ՀՀ ոստիկանության կոլեգիայի նիստը (ՏԵՍԱՆՅՈՒԹ և ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

11.07.2014 17:40 Կիսամյակ
ՀՀ ոստիկանության կոլեգիայի նիստը (ՏԵՍԱՆՅՈՒԹ և ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

 

Հուլիսի 11-ին տեղի ունեցավ ՀՀ ոստիկանության կոլեգիայի նիստը, որը վարում էր ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը:
ՀՀ ոստիկանության ծառայությունների և տարածքային մարմինների 2014 թ. 1-ին կիսամյակի օպերատիվ-ծառայողական գործունեության մասին զեկույցով հանդես եկավ ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանը:
Նշվեց, որ 2014 թ. առաջին կիսամյակի ընթացքում ՀՀ ոստիկանությունը կատարել է իր առջև դրված խնդիրները. օրենքով վերապահված լիազորությունների շրջանակներում ձեռնարկված միջոցառումների շնորհիվ հանրապետությունում վերահսկվել է օպերատիվ իրավիճակը, պահպանվել է կայուն հասարակական կարգ ու կանոն։
Հանրապետությունում գրանցված հանցագործությունների ընդհանուր թվաքանակն աճել է 4,1%-ով, ինչը հիմնականում պայմանավորված է հանցագործությունները հաշվառումից թաքցնելու արատավոր գործելաոճի բացառմամբ: Դրա հետ մեկտեղ, նվազել են սպանության փորձի, դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու, սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված, ավազակության, տրանսպորտային միջոց փախցնելու, ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերը:
Զենքի, ռազմամթերքի ապօրինի շրջանառության հայտնաբերման դեպքերն աճել են 15,4%-ով: Ոստիկանության մարմինների կողմից ձեռնարկված միջոցառումների շնորհիվ 2014 թ. առաջին կիսամյակում առգրավվել և բացատրական աշխատանքների շնորհիվ կամավոր ներկայացվել է 699 միավոր հրազեն (2013 թ. 6 ամսում՝ 517):
Որպես դրական միտում նշվեց, որ հաշվետու ժամանակահատվածում 31,7%-ով նվազել է խմբերի կողմից կատարված հանցագործությունների թիվը (293-200), 15,1%-ով՝ անչափահասների կողմից, և 51,3%-ով` նրանց մասնակցությամբ խմբերում կատարված հանցագործությունների թիվը: 
2013 թ. առաջին կիսամյակի համեմատությամբ, բացահայտման աշխատանքների արդյունավետության բարելավում է դիտվում ճանապարհային երթևեկության կանոնների խախտման, զենքի գործադրմամբ կատարված խուլիգանության, պետական և անձնական գույքի գողության, յուրացման կամ վատնման, կեղծ փողեր կամ արժեթղթեր պատրաստելու, պահելու կամ իրացնելու դեպքերով: 
Հաշվետու ժամանակահատվածում որոշակիորեն աճել է նախկին տարիներին կասեցված քրեական գործերով հանցագործությունների բացահայտման աշխատանքների արդյունավետությունը: Բացահայտված հանցագործությունների թիվն աճել է 218-ով: ՀՀ ոստիկանության ղեկավարության հետևողական մոտեցման արդյունքում ավելի քան երկու անգամ աճել է հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզված չլինելու պատճառաբանությամբ կասեցված քրեական գործերով բացահայտված հանցագործությունների թիվը (2013 թ.՝ 105, 2014 թ.՝228):
2014 թ. առաջին կիսամյակի ընթացքում հայտնաբերվել է կոռուպցիոն բնույթի 256 հանցագործության դեպք, ընդ որում նշված հանցագործությունների 50,0%-ն ի հայտ է բերվել ոստիկանության մարմինների կողմից:
Հանրապետությունում գրանցվել է մարդկանց թրաֆիքինգի 9 դեպք, որից 7-ը` կանանց պոռնկության շահագործման, 1-ը` անչափահասին մուրացկանության մեջ ներգրավելու և 1-ը` աշխատանքային թրաֆիքինգի: Հարկ է նշել, որ թրաֆիքինգի դեմ պայքարի վերաբերյալ ԱՄՆ պետքարտուղարության 2014 թ. զեկույցում ՀՀ-ն երկրորդ տարին անընդմեջ պահպանում է իր դիրքը երկրների դասակարգման առաջին խմբում` համարվելով թրաֆիքինգի դեմ ամենաարդյունավետ պայքար ծավալող երկրներից մեկը աշխարհում: Ինչպես տարածաշրջանում, այնպես էլ նախկին ԽՍՀՄ երկրներից ՀՀ-ն միակն է, որը ներառված է երկրների գնահատման ամենաբարձր այս խմբում:
Հաշվետու շրջանում, քննությունից և դատից խուսափող անձանց հետախուզման աշխատանքների շրջանակում, ոստիկանության մարմինների կողմից հայտնաբերվել է 904 հետախուզվող: 
Ճանապարհային ոստիկանության կողմից 2014 թվականին զգալի կազմակերպչական և կանխարգելիչ աշխատանքներ են կատարվել ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման, ճանապարհատրանսպորտային պատահարների նախականխման ուղղությամբ: 2014 թ. հունիսի 30-ի դրությամբ հանրապետության տարածքում շահագործվել է 153 լուսանկարահանող արագաչափ սարք, որից 74-ը` Երևան քաղաքում: Տեսանկարահանող սարքերով վերահսկվել է Երևան քաղաքի թվով 80 խաչմերուկի երթևեկությունը: Հանրապետության տարածքում արձանագրվել է 1370 ճանապարհատրանսպորտային պատահար, զոհերի թիվը նվազել է 10-ով: 
Բնակչության շրջանում ոստիկանության նկատմամբ վստահության բարձրացման առումով ՀՀ ոստիկանությունը խիստ կարևորում է նաև յուրաքանչյուր ծառայողի կողմից օրինականության պահպանման խնդիրը: Ընդհանուր առմամբ, կարգապահական տույժի է ենթարկվել 367 ծառայող: ՀՀ ոստիկանության ծառայողների կողմից թույլ տրված տարբեր օրինախախտումների փաստերով հարուցվել է 22 քրեական գործ, 1 անձ դատապարտվել է:
Անդրադառնալով 2014 թ. առաջին կիսամյակում իրականացված օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքներին՝ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը կրկին հիշեցրեց իր սկզբունքային մոտեցումն այդ աշխատանքի կազմակերպմանը:
Ոստիկանության մարզային վարչությունների և տարածքային ստորաբաժանումների կիսամյա աշխատանքի արդյունքները ներկայացրին ոստիկանության պետի տեղակալներ Արթուր Օսիկյանը, Անուբաղ Համբարյանը, Սամվել Հովհաննիսյանը և շտաբի պետ Վարդան Եղիազարյանը:
Բարձրացված հարցերի քննարկման ընթացքում Վլադիմիր Գասպարյանը խիստ գնահատական տվեց մի շարք բաժինների աշխատանքին և պահանջեց յուրաքանչյուր թերացման համար կիրառել անձնական պատասխանատվության սկզբունքը:
Ոստիկանության պետն անդրադարձավ նաև աշխատանքային և կատարողական կարգապահությանը, որը մի շարք ստորաբաժանումներում դեռևս հեռու է պահանջված մակարդակից:
Վլադիմիր Գասպարյանը կրկին կարևորեց համակարգն արատավոր երևույթներից վերջնականապես ազատելու, ոստիկանության ծառայողի պրոֆեսիոնալիզմի բարձրացման, իրավապահի պարտքն անվերապահորեն կատարելու, սպայի արժանապատվությունը պահպանելու անհրաժեշտությունը:
Ամփոփելով կոլեգիայի նիստը՝ Վլադիմիր Գասպարյանը ցուցումներ ու հանձնարարականներ տվեց ոստիկանության գործունեության սկզբունքների և երկրորդ կիսամյակի կոնկրետ խնդիրների լուծման ուղղությամբ: