ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Զենք-զինամթերքը հանձնեցին կամավոր

Զենք-զինամթերքը հանձնեցին կամավոր

Ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, փետրվարի 16-ին, ժամը 13.00-ին, 1972 թ. ծնված Վարդան Գ.-ն կամավոր հանձնել է ինքնաշեն թմբուկավոր ատրճանակ, ինքնաձիգի դատարկ 2 պահունակ, լուսաձայնային 3 փամփուշտ, տարբեր տրամաչափի 94 փամփուշտ ու հայտնել, որ դրանք գտել է տան խորդանոցում մաքրման աշխատանքներ կատարելիս, որոնք պատկանել են հանգուցյալ հորը /ազատամարտիկ/:


Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, փետրվարի 16-ին, ժամը 12.30-ին, 1943 թ. ծնված Լյուդմիլա Ե.-ն կամավոր Ավանի բաժանմունք է հանձնել «Ֆ-1» տիպի նռնակ` առանց պայթուցիչի, «ՌԳԴ-5» տիպի նռնակի պայթուցիչ, ինքնաձիգի դատարկ պահունակ, ծխատար գլանակ և տարբեր տրամաչափի 138 փամփուշտ ու հայտնել, որ դրանք գտել է իրենց ավտոտնակում մաքրման աշխատանքներ կատարելիս, որոնք պատկանել են 1991 թ. զոհված որդուն:


Ոստիկանության Ճամբարակի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, փետրվարի 16-ին, ժամը 17.10-ին, 1986 թ. ծնված Հարություն Ա.-ն կամավոր հանձնել է 16 մմ տրամաչափի, մեկփողանի, ողորկափող, որսորդական հրացան և հայտնել, որ այն պատկանել է հանգուցյալ պապին:


Ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, փետրվարի 16-ին, ժամը 17.30-ին, 1983 թ. ծնված Արամ Ն.-ն կամավոր հանձնել է 7,62 տրամաչափի, «ՏՕԶ-36» մոդելի, թմբուկավոր ատրճանակ և հայտարարել, որ այն պատկանել է հանգուցյալ պապին:


Ոստիկանության Սևանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, փետրվարի 16-ին, ժամը 19.25-ին, 1947 թ. ծնված Վլադիմիր Ռ.-ն կամավոր հանձնել է «ԻԺ-18» մոդելի, 16 մմ տրամաչափի, որսորդական, ողորկափող հրացան և հայտնել, որ այն գտել է նույն օրը, ժամը 18.20-ի սահմաններում, իրեն պատկանող շինության տանիքից հարդարման աշխատանքներ կատարելիս, որը պատկանել է հանգուցյալ հորը:


Ոստիկանության Սևանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, փետրվարի 16-ին, ժամը 19.30-ին, 1959 թ. ծնված Սամվել Մ.-ն կամավոր հանձնել է ինքնաշեն ինքնաձիգ, ինքնաձիգի դատարկ պահունակ և ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի 67 փամփուշտ ու հայտնել, որ դրանք գտել է նույն օրը, ժամը 19.00-ի սահմաններում, իրենց անասնագոմի տանիքից, մաքրման աշխատանքներ կատարելիս, որոնք պատկանել են հանգուցյալ հորը:


Ոստիկանության Սևանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, փետրվարի 16-ին, ժամը 20.30-ին, 1993 թ. ծնված Արթուր Խ.-ն կամավոր հանձնել է «ՏՕԶ-8» տիպի, 5.6 մմ տրամաչափի, ակոսափող հրացան՝ առանց փամփշտատուփի, 7.62 մմ տրամաչափի 11 և 5.45 մմ տրամաչափի ինքնաձիգի 39 փամփուշտ և հայտնել, որ նշվածը գտել է նույն օրը, ժամը 19.00-ի սահմաններում, իրենց առանձնատան տանիքից նորոգման աշխատանքներ կատարելիս, որոնք պատկանել են հանգուցյալ հորը:

Ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, փետրվարի 16-ին, ժամը 13.30-ին, 1969 թ. ծնված Քաջիկ Խ.-ն կամավոր հանձնել է 5.6 մմ տրամաչափի փամփուշտ կրակող ինքնաշեն թմբուկավոր ատրճանակ և «ՏՕԶ» տիպի հրազենի 5.6 մմ տրամաչափի, 2 փամփուշտ ու հայտնել, որ դրանք պատկանել են հանգուցյալ հորը:


Ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, փետրվարի 16-ին, ժամը 14.45-ին, 1991 թ. ծնված Նարեկ Մ.-ն կամավոր հանձնել է «ԻԺ 18-Ե» մոդելի, 12 մմ տրամաչափի, մեկփողանի, ողորկափող, որսորդական հրացան և հայտնել, որ այն պատկանել է հանգուցյալ պապին:


Ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, փետրվարի 16-ին, ժամը 15.30-ին, 1991 թ. ծնված Էդվարդ Պ.-ն կամավոր հանձնել է «Կարաբին» տիպի հրացանի 7.62 մմ տրամաչափի 43 փամփուշտ և հայտնել, որ այն գտել է նույն օրը, ժամը 10.30-ի սահմաններում, ԼՂՀ Շահումյանի շրջանի «Իստիսու» կոչվող հանգստյան գոտու տարածքից:


Ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, փետրվարի 16-ին, ժամը 18.00-ին, 1970 թ. ծնված Արմեն Ս.-ն կամավոր հանձնել է տարբեր տրամաչափի 347 փամփուշտ, լուսարձակող 3 փամփուշտ, «ՊԳ-42» տիպի ձեռքի 1 նռնակ, նռնակի պայթուցիչ, «Տրոտիլ» տիպի 1 պայթուցիկ նյութ /200գ/ և տարբեր տեսակի 2 ծխարձակ ու հայտնել, որ դրանք հանգուցյալ եղբայրը բերել է 1994թ. փետրվարից մինչև ապրիլն ընկած ժամանակահատվածում, ԼՂՀ պաշտպանական մարտերի ժամանակ և պահել իրենց ավտոտնակում:


Ոստիկանության Չարենցավանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, փետրվարի 16-ին, ժամը 15.35-ին, 1983 թ. ծնված Հայկ Մ.-ն կամավոր հանձնել է 5.45 մմ տրամաչափի 127 փամփուշտ, 5 պայթուցիչ, ինքնաձիգի 1 պահունակ ու հայտնել, որ դրանք պատկանել են հանգուցյալ հորը, ով իր հետ բերել էր 1992-1993թթ. ԼՂՀ-ից և պահել իրենց անասնագոմի տանիքում:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: