Կինը որսորդական հրացան է հանձնել
Ոստիկանության Անիի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` 1970 թ. ծնված Մարինե Մ.-ն կամավոր հանձնել է «ԻԺ» տիպի 16 մմ տրամաչափի երկփողանի ողորկափող որսորդական հրացան:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
