Կայացավ ոստիկանության կարգապահական հանձնաժողովի հերթական նիստը
Հուլիսի 22-ին տեղի ունեցավ ոստիկանության կարգապահական հանձնաժողովի հերթական նիստը, որը վարում էր ոստիկանության պետի առաջին տեղակալ Արամ Հովհաննիսյանը։
 Մասնակցում էին ոստիկանության շտաբի, հասարակական անվտանգության ապահովման գլխավոր և ներքին անվտանգության վարչությունների պետերն ու ոստիկանության կարգապահական հանձնաժողովում ընդգրկված հասարակական կազմակերպությունների անդամներ:
 Ուսումնասիրվեցին և քննարկվեցին ոստիկանության երեք աշխատակիցների նկատմամբ իրականացված ծառայողական քննության նյութերն ու եզրակացությունները: 
Փաստական հանգամանքները վերլուծելուց հետո հանձնաժողովը որոշում կայացրեց դիմել ոստիկանության պետին՝ 1 ծառայողի նկատմամբ կիրառել «Ոստիկանությունում ծառայությունից ազատում», իսկ 1 ծառայողի նկատմամբ՝ «Նկատողություն» կարգապահական տույժերը։

 
    					 
    					 
    					 
    					 
    					