Կատարվել է ապօրինի որս
Սեպտեմբերի 25-ին, ոստիկանության Արտաշատի  բաժնում հաղորդում է ստացվել, որ նույն օրը Խոսրովի արգելոցի «Կաքավաբերդ» կոչվող հատվածում անհայտ անձանց կողմից կատարվել է ապօրինի որս:
Սեպտեմբերի 26-ին  «hetq.am» ինտերնետային կայքէջում տեղադրված տեսանյութի հիման վրա դեպքի վայր մեկնած  ոստիկանության ծառայողները Խոսրովի պետական արգելոցից դուրս` Լանջազատ գյուղի համայնքային արոտավայրում, հայտնաբերել են մոխիր, 2 դատարկ օղու շիշ և պոլիէթիլենային տոպրակ` արնանման հետքերով:
 Հանգամանքները պարզվում են:
 Կատարվում է հետաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
