Հետախուզվում էր կաշառք տալու փորձի մեղադրանքով
 
                                            Ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ նոյեմբերի 22-ին ոստիկանության Կոտայքի բաժին է ներկայացել 27-ամյա Արտյուշ Ս.-ն, որը փետրվարի 17-ից ոստիկանության Կոտայքի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 34-312-րդ հոդվածի (Կաշառք տալու փորձը) մեղադրանքով:
 Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
    					 
    					 
    					 
    					 
    					