ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ ՀՀ ոստիկանության շտաբի հերթապահ ծառայության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արայիկ Առաքելյան, հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    Ճանապարհային ոստիկանության գործունեությանն առնչվող, ինչպես նաև ճանապարհատրանսպորտային պատահարների հետ կապված հարցերով
    (պատասխանատու՝ ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Կարեն Գյուլումյան, հեռ. 010-52-27-63)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ ՀՀ ոստիկանության ԱՎՎ պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Ահարոն Կարապետյան հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ ՔՈ ԳՎ Թրաֆիքինգի դեմ պայքարի բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Հաբեթ Մկրտչյան հեռ. 011- 56-39-63)

Ոստիկանները Լոռիում բացահայտել են 7.352.400 դրամի յուրացման և 140.000 դրամի կաշառքի դեպք (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ոստիկանները Լոռիում բացահայտել են 7.352.400 դրամի յուրացման և 140.000 դրամի կաշառքի դեպք (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ծառայողները, համագործակցելով Լոռու մարզային վարչության Տարոնի բաժնի գործընկերների հետ, կոռուպցիոն բնույթի հանցագործություններ են բացահայտել։
Ազգային անվատնգության ծառայությունից ստացված օպերատիվ տվյալների համաձայն՝ «Լոռի-Փամբակ երկրագիտական թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունում ապօրինություններ էին կատարվել։
Ոստիկանությունում նախապատրաստված նյութերի ընթացքում ձեռք են բերվել առերևույթ փաստական տվյալներ, որ թանգարանի տնօրեն Նաիրա Առաքելյանը, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, 2016-ից 2018 թվականներին կազմակերպությունում աշխատանքի է ընդունել ութ անձի, որոնք փաստացի աշխատանքի չեն հաճախել, բայց նրանց անվամբ անհիմն դուրս է գրվել ընդհանուր 7.352.400 դրամ, որը տնօրենը ստացել է իր մոտ գտնվող աշխատավարձի քարտերով և օգտագործել անձնական կարիքների համար՝ հափշտակելով առանձնապես խոշոր չափի գումար։
Նյութերի նախապատրաստման ընթացքում նաև ձեռք են բերել առերևույթ փաստական տվյալնել կազմակերպությունում կատարված այլ ապօրինության վերաբերյալ։ Մասնավորապես, տնօրենը երկու անձի թանգարանում աշխատանքի ընդունելու, նրանց աշխատանքի չհաճախելու հանգամանքը անտեսելու և աշխատանքային ստաժ հաշվարկելու համար և՛ անձամբ, և՛ միջնորդի միջոցով պահանջել և ստացել է 140.000 դրամ կաշառք։
Հարուցվել է քրեական գործ։
Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։

***

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: