1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Կայքէջում տեղադրված հրապարակման հետքերով

Օրերս «Econews.am» բնապահպանական կայքում հրապարակվել էր «Ահազանգ. վայրի բնությունից բռնված գիշատիչ թռչուններն ազատ վաճառքի առարկա» վերնագրով հոդվածը, ըստ որի՝ Ալավերդի քաղաքի բնակիչ Մհեր Աղաջանյանը վաճառում է բու տեսակի թռչուն՝ 1 հատը 10.000 դրամով և ասում, որ այն բռնել է անտառներից:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Մհեր Աղաջանյանը հրավիրվել է բաժին, որտեղ բացատրություն է տվել, որ մայիսի 22-ին, ժամը 12.00-ի սահմաններում, իրենց բակում գտնվող կիպարիս տեսակի ծառի տակ հայտնաբերել է ծառի վրա գտնվող թռչնի բնից ընկած 2 հատ բվի ձագ, և իր անվամբ գրանցված կայքէջում վաճառքի հայտարարություն է տեղադրել՝ բուի յուրաքանչյուր ձագի համար սահմանելով 10.000 դրամ գին: Սակայն մայիսի 24-ին համացանցում կարդալով «Հայկական բնապահպանական ճակատ» խմբի քննարկումներն իր հայտարարության վերաբերյալ, և գիտակցելով իր արարքի լրջությունը՝ նույն օրը թռչուններին բաց է թողել բնության գիրկը՝ նշված գործընթացը տեսանկարահանելով բջջային հեռախոսով:
Նախապատրաստվում են նյութեր:

 

***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: