Կամավոր
Ոստիկանության Ախուրյանի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ դեկտեմբերի 12-ին, ժամը 12.00-ին, բաժին է ներկայացել Մարմաշեն գյուղի 62-ամյա մի բնակիչ և հանձնել «ԻԺ» տիպի 16 մմ տրամաչափի մեկփողանի ողորկափող որսորդական հրացան:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:
Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
