Ծանր վիրավորանքի մեղադրանքով հետախուզվողը ներկայացել է ոստիկանություն
 
                                            Ոստիկանության Արտաշատի և Արարատի բաժինների ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում մայիսի 30-ին Արտաշատի բաժին է ներկայացել 48-ամյա Գևորգ Բ.-ն, որը մայիսի 26-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 137.1-րդ հոդվածի (Ծանր վիրավորանքը) մեղադրանքով:
 Նա ներկայացվել է նախաքննական մարմնին:
 Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
    					 
    					 
    					 
    					 
    					