1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Խուլիգանություն Շահամիրյանների փողոցում

Օգոստոսի 26-ին, ժամը 00.15-ին,  ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել Շահամիրյանների փողոցի 9 շենքի  մի բնակչուհի   և հայտնել, որ հիմնարկություններից մեկի  անվտանգության աշխատակիցները խմած հարձակվել են մարդկանց վրա, հայհոյել և 3 անգամ կրակել:
Պարզվել է, որ օգոստոսի 25-ին,  ժամը 23.15-ին,  1990 թ. ծնված Գևորգ Մ.-ն  Շահամիրյանների փողոցում բարձրաձայն հայհոյանքներ տալու համար դիտողություն է արել  մի ընկերության  անվտանգության աշխատակիցներից մի քանիսին, որոնք, դիտողությունը չընդունելով, սկսել են ծեծի ենթարկել նրան` պատճառելով վնասվածքներ և բարձրաձայն   հայհոյանքներ տվել նրա հասցեին, իսկ երբ միջադեպը կանխելու նպատակով միջամտել են թաղամասի բնակիչները, անվտանգության աշխատակիցները շարունակել են ծեծել Գևորգ Մ.-ին, հայհոյանքներ տվել բնակիչների հասցեին և չպարզված հրազենով 3-4 կրակոց արձակել բնակիչների ուղղությամբ:
Օգոստոսի 26-ին, ժամը 02.30-ին, Գևորգ Մ.-ից ընդունվել է հաղորդում և նրան տրվել է դատաբժշկի ուղեգիր:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված աշխատակիցներն   են 1978 թ. ծնված  Արմեն Ե.-ն, 1988 թ. ծնված Արմեն Թ.-ն, 1985 թ. ծնված Բենիկ Գ.-ն և 1988 թ. ծնված Մովսես Գ.-ն, որոնք նույն օրը, ժամը 03.30-ին, Շահամիրյանների փողոցի թիվ 8 հասցեի մոտից բերման են ենթարկվել ոստիկանության Շենգավիթի բաժին, որտեղ Մովսես Գ.-ն խոստովանել է, որ ինքն է կրակել իրենց անվտանգության ծառայությանը պատկանող հրացանով:
Նույն օրը, ժամը 04.15-ին, նշված ընկերության անվտանգության ծառայության պետը ներկայացրել է «ՍԱՅԳԱ-410/Կ» տիպի հրացան` պահունակով, պահունակում՝ 1 կրակված պարկուճ, և հայտնել է, որ իրենց անվտանգության ծառայությունում միայն նշված հրացանն է ամրակցված:
Ներկայացված հրացանն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:
 
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: