ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ ՀՀ ոստիկանության շտաբի հերթապահ ծառայության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արայիկ Առաքելյան, հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    Ճանապարհային ոստիկանության գործունեությանն առնչվող, ինչպես նաև ճանապարհատրանսպորտային պատահարների հետ կապված հարցերով
    (պատասխանատու՝ ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Կարեն Գյուլումյան, հեռ. 010-52-27-63)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ ՀՀ ոստիկանության ԱՎՎ պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Ահարոն Կարապետյան հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ ՔՈ ԳՎ Թրաֆիքինգի դեմ պայքարի բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Հաբեթ Մկրտչյան հեռ. 011- 56-39-63)

Խուզարկություններ՝ քրեական գործի շրջանակներում

Սեպտեմբերի 23-ին, ժամը 12.00-ին, Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշմամբ` ոստիկանության Տավուշի մարզային վարչության և Իջևանի բաժնի ծառայողները  մի քրեական գործի  շրջանակներում խուզարկություն են կատարել 1986 թ. ծնված Լեռնիկ Գ.-ի տանը և օժանդակ կառույցներում, որի ժամանակ տանը կից օժանդակ կառույցում` մուտքից դեպի աջ տեղադրված չգործող գազօջախի ջեռոցում` պոլիէթիլենային փաթեթի մեջ, հայտնաբերվել և առգրավվել է մոտ 15 մ երկարության կրակատար քուղի փաթեթ և  5 սմ երկարությամբ, դեռևս չպարզված տիպի  3 պայթուցիչ:
Լեռնիկ Գ.-ի հայրը` 1961 թ. ծնված Պետրոս Գ.-ն, հայտնել է, որ նշված իրերը պատկանում են իրեն, որոնք ինքը ձեռք է բերել 2012 թ.` հետագայում օգտագործելու համար:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է նախաքննություն:
 
***
Նույն քրեական գործի  շրջանակներում խուզարկություն է կատարվել 1969 թ. ծնված Արթուր Վ.-ի բնակարանում, որի ժամանակ ննջասենյակից հայտնաբերվել և առգրավվել է «ՏՕԶ» տիպի, ողորկափող հրացան, 3 հատ ինքնաշեն և 2 հատ գործարանային արտադրության որսորդական հրացանի փամփուշտներ, որսորդական դանակ, «ՏՕԶ» տիպի հրացանի 8 փամփուշտ և   փամփուշտի նմանվող առարկա:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է նախաքննություն:
 
***
Նույն քրեական գործի շրջանակներում ոստիկանները խուզարկություն են կատարել 1963 թ. ծնված Գառնիկ Ե.-ի տանը և օժանդակ շինություններում, որի ժամանակ հայտնաբերվել և առգրավվել է  7.62 մմ տրամաչափի «ՍԿՍ» տիպի հրացան, 12 տրամաչափի օդամղիչ հրացան,   4.5 մմ տրամաչափի  օդամղիչ հրացան, «ՊՊ» մոդելի 9 մմ տրամաչափի գազային ատրճանակ, 9 մմ տրամաչափի 9  փամփուշտ, 1 պայթուցիչ, 7.62 մմ տրամաչափի  ինքնաձիգի 2 պարկուճ, պլաստմասե գլան` լիցքավորված վիճակում,   12 մմ տրամաչափի հրացանի 7 փամփուշտ, որսորդական դանակ,   7.62 մմ տրամաչափի ինքնաձիգի 5 փամփուշտ` փամփշտակալով, 7.62 մմ տրամաչափի ինքնաձիգի 12   պարկուճ և թղթապանակ` փաստաթղթերով:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: