1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Խարդախություն Էջմիածնի ծաղկի սրահում

13.09.2019 18:17 Խարդախություն

Օգոստոսի 31-ին, ժամը 19.05-ին, ոստիկանության Վաղարշապատի բաժին է ահազանգել Էջմիածին քաղաքի մի բնակչուհի և հայտնել, որ ծաղկի սրահում իրեն կեղծ 5.000 ռուբլի են տվել:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 19.00-ի սահմաններում, Էջմիածին քաղաքի Արագածի զանգվածի սկզբնամասում գտնվող ծաղկի սրահում անհայտ անձը 6.000 դրամով ծաղկեփունջ է գնել, վճարել է 5.000 ռուբլի հուշանվեր թղթադրամ և ստացել 29.000 դրամ մանր, ինչի արդյունքում խանութի աշխատակցուհուն պատճառել է 35.000 դրամի գույքային վնաս:
Փաստի առթիվ սեպտեմբերի 10-ին ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ:
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր և Արմավիրի մարզային վարչությունների ու Վաղարշապատի բաժնի ծառայողները պարզել են, որ խարդախություն կատարած անձը Կապան քաղաքի 57-ամյա բնակիչ է: Նրան սեպտեմբերի 11-ին Երևան քաղաքի Բաշինջաղյան փողոցից, խարդախություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել ու ներկայացրել Վաղարշապատի քննչական բաժին: Նա տվել է խոստովանական ցուցմունք:
Նախաքննությունը շարունակվում է:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: