Խարդախության համար հետախուզվողը հայտնաբերվեց Գյումրիում
Հունիսի 25-ին, ժամը 15.40-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողների հետ համատեղ, Գզումրիի Ղորղանյան փողոցից բերման է ենթարկվել 34-ամյա Ռաֆայել Մ.-ն, որը հունիսի 25-ից հետախուզվում է ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդված (խարդախությունը) 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով:
Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
