Խարդախության մեղադրանքով հետախուզվողը ներկայացել է կամավոր
24.07.2017 12:22
Հետախուզվողի հայտնաբերում
Հուլիսի 21-ին, ժամը 23.30-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, կամավոր բաժին է ներկայացել 1981 թ. ծնված Մարատ Մ.-ն, որը հուլիսի 21-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի (խարդախությունը) 1-ին մասի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: