Խարդախության մեղադրանքով հետախուզվողը ներկայացավ ոստիկանություն
Ոստիկանության Արաբկիրի բաժնի ՔՀԲ ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ հունվարի 12-ին բաժին է ներկայացել 38-ամյա Սամվել Ո.-ն, որը հունվարի 8-ից ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
