Խարդախության մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել
Մայիսի 29-ին, ժամը 21.00-ին, ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի ծառայողները Այրում քաղաքի Բարեկամության փողոցից բերման են ենթարկել 1981 թ. ծնված Արեն Ղ.-ին, որը ապրիլի 17-ից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: