Երևան-Գյումրի-Վրաստանի սահման ճանապարհի որոշ հատվածներում կգործարկվեն «հետիոտնային կանչի ռեժիմով» լուսացույցներ
 
                                            Հարգելի՛ քաղաքացիներ
Տեղեկացնում ենք, որ մայիսի 31-ից Մ-1, Երևան-Գյումրի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհի կմ 14+700 (Հոմլենդ գործարանի դիմաց) և կմ 17+400 (ABC Motors-ի դիմաց) հատվածներում գործարկվելու են «հետիոտնային կանչի ռեժիմով» տրանսպորտային և հետիոտնային լուսացույցեր։ 
Երկու հատվածներում` հետիոտնային անցումներից առաջ, տեղակայված են լուսացույցի և հետիոտնային անցումի մասին նախազգուշացնող ճանապարհային նշաններ։ 
Հորդորում ենք տրանսպորտային միջոցների վարորդներին և հետիոտներին հետևել լուսացույցերի ազդանշաններին և խստորեն պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները։

 
         
         
         
         
         
                     
                     
                     
                     
                     
    					 
    					 
    					 
    					 
    					