ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ ՀՀ ոստիկանության շտաբի հերթապահ ծառայության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արայիկ Առաքելյան, հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    Ճանապարհային ոստիկանության գործունեությանն առնչվող, ինչպես նաև ճանապարհատրանսպորտային պատահարների հետ կապված հարցերով
    (պատասխանատու՝ ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Կարեն Գյուլումյան, հեռ. 010-52-27-63)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ ՀՀ ոստիկանության ԱՎՎ պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Ահարոն Կարապետյան հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ ՔՈ ԳՎ Թրաֆիքինգի դեմ պայքարի բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Հաբեթ Մկրտչյան հեռ. 011- 56-39-63)

Իրավապահ մարմիններն անո՛ւմ են իրենց գործը

20.09.2013 17:19 Պաշտոնական
«Ժառանգության» մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը Aravot.am-ի հետ զրույցում անդրադարձել է «Րաֆֆի Հովհաննիսյանի թռուցիկները բաժանող» Վիգեն Դավթյանին ծեծի ենթարկելու դեպքին և անհիմն մեղադրանքներ հասցեագրելով ոստիկանությանը՝ պահանջել, որ այն բացահայտվի:
Մամուլի խոսնակի անիրազեկությունը զարմանք է հարուցում, իսկ բացահայտման պահանջը, մեղմ ասած, ժամկետանց է:
Բանն այն է, որ միջադեպից անմիջապես հետո ոստիկանությունը տեղեկատվություն է տարածել կատարվածի մասին՝ նշելով, որ 1987 թ. ծնված Վիգեն Դ.-ն (նույն ինքը՝ Վիգեն Դավթյանը) նախ զանգահարել է ոստիկանության Երևան քաղաքի օպերատիվ կառավարման կենտրոն, ապա մեկնած խմբին հաղորդում է տվել, որ սեպտեմբերի 18-ին, ժամը 15.30-ին, Լենինգրադյան փողոցի թիվ 52 շենքի մոտ, վիճաբանության ժամանակ, անհայտ անձինք ձեռքերով ու ոտքերով հարվածել են դեմքին, մարմնի տարբեր մասերին և պատճառել վնասվածքներ: 
Նույն օրը ոստիկանների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Վիգեն Դ.-ին ծեծի են ենթարկել Լենինգրադյան փողոցի թիվ 52 շենքի բնակիչներ ոմն Վազգեն և Էդգար:
Շարունակական գործողություններով ոստիկանները կարճ ժամանակում պարզել են նրանց ինքնությունը՝ 1991 թ. ծնված Վազգեն Ա. և 1989 թ. ծնված Էդգար Շ.: Ձեռնարկվում են միջոցառումներ նրանց հայտնաբերելու ուղղությամբ:
Փաստորեն, կատարվածն արագ բացահայտվել է, մասնակիցների ինքնությունը պարզված է, ուրեմն ի՞նչն է հարուցել մամուլի խոսնակի «արդար ցասումը»: 
Պարոն Խուրշուդյանին ոչ ոք չի ստիպում հետևել ոստիկանության կայքին, բայց սեփական կուսակտիվիստի գործի ընթացքը պե՞տք է նրան մտահոգեր ու մղեր հետևելու: Պե՛տք է: Կամ գոնե ժամկետանց եզրակացություններով ծիծաղելի վիճակում չհայտնվելու համար պե՞տք է հետևել լրահոսին: Պարտավո՜ր է՝ և՛ որպես մամուլի խոսնակ, և՛ քաղաքացի: Հատկապես այսպիսի սին, վերամբարձ ու «քաղաքական հեռուները» տանող եզրահանգումներից զերծ մնալու համար. «Մեր խնդիրն է հասնել նրան, որ մեր իրավապահ մարմիններն անեն իրենց գործը: Եթե նման փոքր հանցագործությունները չեն կարողանում բացահայտել, ի՞նչ կարող ենք պահանջել նրանցից ավելի գլոբալ հանցագործությունները բացահայտելու առումով»:
Իրավապահ մարմիններն անում են իրենց գործը՝ և՛ փոքր, և՛ գլոբալ հանցագործությունները բացահայտելու առումով: Իսկ ակամա կամ միտումնավոր անիրազեկներին կոչ ենք անում հիմնազուրկ հայտարարություններով ջուր չպղտորել և գործ չանողներին փնտրել իրենց մեջ: