1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Իջևանի ոստիկանները բացահայտեցին բնակարանային գողությունը

07.12.2018 12:27 Գողություն
Իջևանի ոստիկանները բացահայտեցին բնակարանային գողությունը

Նոյեմբերի 21-ին, ժամը 10.10-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Իջևանի բաժին հաղորդում էր ստացվել, որ իրենց է զանգահարել 1980 թ. ծնված Սմբատ Ս.-ն ու հայտնել, որ իրենց տնից գողություն է կատարվել:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ նոյեմբերի 20-ի ժամը 17.30-ից մինչև նոյեմբերի 21-ի ժամը 10.00-ն ընկած ժամանակահատվածում, Սմբատ Ս.-ն ընտանիքով բացակայել է տնից, ինչի ընթացքում, հետնամասի սենյակի պատուհանը բացելով՝ մտել են տուն և ննջասենյակի պահարանից գողացել ոսկյա շղթա՝ խաչով, 50.000 դրամ, իսկ մյուս ննջասենյակից՝ 3 բջջային հեռախոս՝ պատճառելով 494.000 դրամի վնաս:
Դեկտեմբերի 6-ին ձեռնարկված հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է 1984 թ. ծնված Սարո Ա.-ն, որը խոստովանական բացատրություն է տվել, որ գողությունը կատարել է ինքը:
Գողոնը մասամբ առգրավված է:
Սարո Ա.-ն ձերբակալված է:
Կատարվում է քննություն:

***

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: