Ինքնաձիգի 117 փամփուշտ, ատրճանակ և զրահաբաճկոն՝ ոստիկանության բաժնի հին շենքի մոտ
Օրերս ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում ահազանգ էր ստացվել, որ մի քաղաքացի ոստիկանության բաժնի հին շենքի մոտ զինամթերք է թողել: 
 Մեկնած օպերատիվ խումբը նշված շենքի բակում (Ահարոնյան փողոց 3), ծառերի տակ, պոլիէթիլենային տոպրակի մեջ, հայտնաբերել են ինքնաձիգի տարբեր տրամաչափի 117 փամփուշտ, ինքնաշեն ատրճանակ և զրահաբաճկոն: 
 Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
 Կատարվում է հետաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
    					 
    					 
    					 
    					 
    					