ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ ՀՀ ոստիկանության շտաբի հերթապահ ծառայության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արայիկ Առաքելյան, հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    Ճանապարհային ոստիկանության գործունեությանն առնչվող, ինչպես նաև ճանապարհատրանսպորտային պատահարների հետ կապված հարցերով
    (պատասխանատու՝ ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Կարեն Գյուլումյան, հեռ. 010-52-27-63)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ ՀՀ ոստիկանության ԱՎՎ պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Ահարոն Կարապետյան հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ ՔՈ ԳՎ Թրաֆիքինգի դեմ պայքարի բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Հաբեթ Մկրտչյան հեռ. 011- 56-39-63)

Ինտերպոլի գլխավոր քարտուղարությունում կայացած հանդիպման ժամանակ հանցավորության դեմ պայքարի լավագույն օրինակ է նշվել Հայաստանի ոստիկանության հետ համագործակցությունը

Ինտերպոլի գլխավոր քարտուղարությունում կայացած հանդիպման ժամանակ հանցավորության դեմ պայքարի լավագույն օրինակ է նշվել  Հայաստանի ոստիկանության հետ համագործակցությունը
Դուբայի ոստիկանության և հասարակական անվտանգության ծառայության ղեկավարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Դհահի Խալֆեն Թեմիմը Ֆրանսիայի Լիոն քաղաքում հանդիպել է Ինտերպոլի գլխավոր քարտուղար Ռոնալդ Նոբլի հետ՝ քննարկելու անդրազգային հանցավորության ահագնացող սպառնալիքների դեմ ուղղված համագործակցության ամրապնդման հարցեր:
Միջազգային ոստիկանական կազմակերպության Գլխավոր քարտուղարության նստավայր կատարած իր այցելության ընթացքում Դհահի Խալֆեն Թեմիմին ներկայացվեցին Ինտերպոլի մշակած համաշխարհային ծառայություններն ու հնարավորությունները, որոնք իրենց ամենօրյա աշխատանքում օգտագործում են ամբողջ աշխարհի իրավապահ մարմինները:
«Գլոբալիզացվող աշխարհում ազգային և տեղական իրավապահ մարմինները կարող են արդյունավետ աշխատել միայն մշակելով միջազգային մոտեցումներ` կիրառվող քաղաքականության նկատմամբ: Դուբայի ոստիկանությունը հավատարիմ կմնա Ինտերպոլի ռազմավարությանը, այդպիսով նաև՝ ամբողջ համաշխարհային իրավապահ հանրության հետ, մեր հարաբերություններն ամրացնելու սկզբունքին»,-նշել է գեներալ-լեյտենանտ Դհահի Խալֆեն Թեմիմը:
Գլխավոր քարտուղար Ռ. Նոբլն իր գոհունակությունն է արտահայտել Արաբական Միացյալ Էմիրությունների իրավապահ մարմինների կողմից Ինտերպոլի համաշխարհային տվյալների պահոցներից օգտվելու կապակցությամբ: Ընթացիկ տարում ԱՄԷ-ը երկրորդ տեղն է գրավում այն երկրների թվում, որոնք Ինտերպոլի տվյալների պահոցներում ստուգումներ են իրականացրել, դրանցում կատարելով 24.2 միլիոն հարցումներ, ինչպես նաև երրորդ տեղը՝ գողացված /կորած/ ճանապարհորդական փաստաթղթերի պահոցում ստուգումներ  իրականացնելու առումով, կատարելով մոտ 17 միլիոն հարցումներ:
Հետախուզման մեջ գտնվող կամ գողացված փաստաթղթերով ճանապարհորդող անձանց մուտքը կանխելու նպատակով նրանց նկատմամբ Ինտերպոլի տվյալների պահոցներով պարբերաբար իրականացվող ստուգումները համաշխարհային անվտանգության ապահովման կարևորագույն քայլերից են:
«Ես ողջունում եմ ԱՄԷ-ի կողմից Ինտերպոլի տվյալների պահոցների լիարժեք օգտագործման հանգամանքը՝  ոչ միայն իր երկրի քաղաքացիների, այլ նաև տարածաշրջանի և ողջ աշխարհի հանրության անվտանգության ապահովման նպատակով»,- իր խոսքը եզրափակել է Ռ. Նոբլը:
Հանդիպման ընթացքում կողմերը փաստել և կարևորել են, որ Դուբայի ոստիկանության հետ հաջող համագործակցության վերջին օրինակներից մեկը Հայաստանի Հանրապետության ոստիկանության հետ համատեղ ձեռնարկված միջոցառումների արդյունքում ՀՀ հինգ քաղաքացիների ձերբակալումն էր. վերջիններս մեղադրվում էին սպանություն կատարելու և Դուբայի ոսկերչական խանութներից մեկից 1 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ ադամանդների գողության համար: Դուբայից Երևան մեկնող ինքնաթիռը նստելուց հետո Աբու Դաբիի և ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ների միջև սերտ համագործակցության արդյունքում` հինգ կասկածյալները ինքնաթիռի վայրէջքից անմիջապես հետո կալանավորվեցին:


ՏԵՍԱՆՅՈՒԹԸ
«Արաբական Միացյալ Էմիրություններում կատարված սպանության և ադամանդների հափշտակության հետքերով»

 
 

Հանդիպման վերջում գեներալ-լեյտենանտ Դհահի Խալֆեն Թեմիմին շնորհվեց Ինտերպոլի մեդալ՝ տեղական, ազգային և միջազգային մակարդակներով հանցավորության դեմ պայքարում ունեցած ավանդի համար: