ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ ՀՀ ոստիկանության շտաբի հերթապահ ծառայության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արայիկ Առաքելյան, հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    Ճանապարհային ոստիկանության գործունեությանն առնչվող, ինչպես նաև ճանապարհատրանսպորտային պատահարների հետ կապված հարցերով
    (պատասխանատու՝ ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Կարեն Գյուլումյան, հեռ. 010-52-27-63)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ ՀՀ ոստիկանության ԱՎՎ պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Ահարոն Կարապետյան հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ ՔՈ ԳՎ Թրաֆիքինգի դեմ պայքարի բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Հաբեթ Մկրտչյան հեռ. 011- 56-39-63)

Ինտերպոլի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանը

Ինտերպոլի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանը
2012 թ. նոյեմբերի 5-ից 8-ը Հռոմում (Իտալիայի Հանրապետություն) կայացավ Ինտերպոլի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանը, որի աշխատանքներին մասնակցում էին Ինտերպոլի 170 անդամ երկրների պատվիրակություններ (շուրջ 1000 ներկայացուցիչ): Որպես դիտորդ մասնակցում էին ՄԱԿ-ի, Եվրամիության, Բանկային անվտանգության միջազգային ընկերակցության, Եվրոպական կենտրոնական բանկի, Աֆրիկյան միության կազմակերպության, Եվրոպոլի և մի շարք այլ հեղինակավոր ոստիկանական, իրավապահ ու շահագրգիռ միջազգային կազմակերպությունների և կառույցների ներկայացուցիչներ: 
Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի աշխատանքները ղեկավարում էին Ինտերպոլի գործադիր կոմիտեի նախագահ Կու Բուն Հյուն, Գլխավոր քարտուղար Ռոնալդ Նոբլը:
ՀՀ պատվիրակությունը ներկայացնում էին ՀՀ ոստիկանության շտաբի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վ. Եղիազարյանը և ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ի պետ, ոստիկանության փոխգնդապետ  Ա. Ֆիդանյանը:  
Ինտերպոլի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանը բացվեց Ինտերպոլի կողմից կազմակերպված նախարարների հանդիպումով, որն անցավ «Ոստիկանությունն ընդդեմ ժամանակակից բռնության սպառնալիքների» թեմայով:
Իտալիայի ներքին գործերի նախարար տիկին Աննամարիա Կանչելիերին իր բացման խոսքում նշեց, որ հանցավորության դեմ միջազգային պայքարը կարևորագույն խնդիրներից մեկն է, հաշվի առնելով այն փաստը, որ պետությունների ինքնիշխանությունը սահմանափակվում է իրենց տարածքային սահմաններով, որոնք հատելը երբեմն իրական խոչընդոտ չի հանդիսանում հանցագործների համար: Նա նշեց նաև, որ հանցավորությունը կարող է բարգավաճել ազգային սահմաններից դուրս և հնարավորություն ունի խույս տալ իրավապահ մարմիններից: Այդ պատճառով անհրաժեշտ է միջազգային համագործակցություն, և Ինտերպոլը, լինելով միջազգային ոստիկանական համագործակցություն շաժիչ ուժ, միակ և եզակի միջոցն է պաշտպանելու քազաքացիներին հանցավոր սպառնալիքներից, մի բան, որ երկրները չեն կարող ինքնուրույն իրականացնել:
Ինտերպոլի նախագահ Կհու Բուն Հյուն ընդգծեց, որ նախարարական հանդիպումը համագործակցության և համաշխարհային գործունեության հենարան է անդրազգային հանցավորության դեմ, որը գնալով աճում և օգտվում է զարգացող տեխնոլոգիաներից ու տնտեսական անկայունությունից: Նա նշեց նաև, որ ներկայումս, երբ սահմանները կարող են լինել լավագույն զենքը հանցագործների ձեռքում, երկրները նախընտրում են համագործակցել աշխարհամասերի սահմաններից դուրս, հաշվի չառնելով տարբեր լեզուները և մշակույթները, որպեսզի հնարավոր լինի լավագույնս դիմակայել անվտանգության նկատմամբ սպառնալիքներին և լավագույնս պայքարել դրանց դեմ:
Ինտերպոլի Գլխավոր քարտուղար Ռոնալդ Նոբլը համառոտ ներկայացրեց այն մարտահրավերները, որոնք ժամանակակից բռնություն ձևեր են ներկայացնում և որոնց Ինտերպոլի անդամ երկրները պետք է դիմակայեն. «Մեր ռազմավարությունները զգալիորեն զարգացել են ժամանակի ընթացքում, սակայն մեր առջև ծառացած սպառնալիքները դրանից պակաս անհանգստացնող չեն դարձել, քանի որ իրականացվող բռնությունը անընդհատ փոխում է իր ձևը: Այդ փոփոխական բնույթը, որևէ երկրում տեղի ունեցած ծայրահեղ բռնությունը կարող է շատ արագ զգացվել մեկ այլ երկրում և բռնության կիրառումը կարող է տարածվել կայծակի արագությամբ»:
Ռոնալդ Նոբլը նաև նշեց, որ սպառնալիքներն այսօր մեծ ծավալների են հասել, քանի որ անձի դեմ ուղղված բռնության դրսևորումներն անընդհատ փոփոխության են ենթարկվում: Ամեն տարի 500.000 մարդ զոհ է դառնում բռնության, և նրանցից տասից ինը դառնում է ոչ թե հակամարտության, այլ հանցավորության և ահաբեկչության զոհ:
Վեհաժողովի ավարտին հնչած առաջարկությունները  դարձան նույն օրը Հռոմում մեկնարկած Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի աշխատանքների ելակետը:
Նստաշրջանի աշխատանքները նպատակաուղղված էին մի շարք կարևորագույն հարցերի քննարկմանը, այդ թվում՝ Ինտերպոլի կողմից տրամադրվող միջոցների ակտիվ օգտագործմանը այնպիսի հանցատեսակների դեմ պայքարում, իչպիսիք են երեխաների սեռական շահագործումը, ծովահենությունը, հրազենի ապօրինի շրջանառությունը, փախուստի մեջ գտնվող հանցագործների հետախուզումը և այլն: Քննարկվեցին հիմնական գործոնները, որոնք իրենց ազդեցությունն են ունեցել հանցավոր բռնությունների զարգացման հարցում, ինչպես նաև այն հմտությունները և ռազմավարությունը, որոնք կօգնեն լավագույնս պայքարել բռնությամբ ուղեկցվող հանցավորության դեմ: 
Վեհաժողովում քննարկվեց նաև այն հարցը, թե արդյոք առկա իրավական շրջանակները բավարարում են իրավապահ մարմինների կարիքները և մասնակիցները փորձում էին պարզել, թե ինչպիսի գործունեությունն ու գործընկերությունը կարող են այսօր տևականորեն հակազդել հանցավոր դրսևորումներին: Բացի այդ, Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի ընթացքում քննարկվեցին քրեական ոստիկանական միջազգային համագործակցության, անդամ երկրների ԱԿԲ-ների զարգացման, ինչպես նաև Կազմակերպության գործունեության հետ կապված մի շարք կարևորագույն հարցեր, ինչպիսիք են.
- ահաբեկչությունը, ապօրինի միգրացիան, 
- թրաֆիքինգը, անչափահասների դեմ ուղղված հանցագործությունները և կանանց ու երեխաների սեռական շահագործումը,
- կազմակերպված հանցավորությունը և թմրանյութերի ապօրինի շրջանառությունը,
- տնտեսական և ֆինանսական հանցագործությունները, այդ թվում՝ դրամանենգությունը և կեղծարարությունը,
- հափշտակված ավտոտրանսպորտի և մշակութային արժեքների շրջանառության դեմ պայքարի համագործակցության բարելավումը, 
- նորագույն տեխնոլոգիաների (ինովացիաների) մշակումը և ներդրումը Ինտերպոլի համաշխարհային կենտրոն Սինգապուրում,
- կիբերհանցավորությունը,
-Ինտերպոլի գործունեության օպերատիվ աջակցությունը,
- Ինտերպոլի մոտեցումը սահմանների անվտանգության ուղղված ինտեգրացիայի խնդիրներին և մի շարք այլ հարցերի:
Քննարկվեցին նաև Գլխավոր քարտուղարության գործունեությանն առնչվող և կազմակերպության ֆինանսական կարգավորման խնդիրներ: 
Քննարկվող հարցերի վերաբերյալ ընդունվեցին համապատասխան որոշումներ: 
Նստաշրջանի արդյունքներով կիրառական նշանակություն ունեցող   նյութերը և համապատասխան որոշումները մշակվելուց հետո կտրամադրվեն ոստիկանության շահագրգիռ ծառայություններին, այլ իրավապահ մարմիններին և գերատեսչություններին: 
 Կազմակերպության Գործադիր կոմիտեում ռոտացիայի նպատակով ժամկետը լրացած նախագահի և պատվիրակների թափուր տեղերը համալրելու համար անցկացված ընտրությունների արդյունքում Կազմակերպության նախագահ ընտրվեց Ֆրանսիայի ներկայացուցիչ տիկին Բալեստրազին, փոխնախագահներ` Ասիայից` Ճապոնիայի ներկայացուցիչը, Ամերիկայից` ԱՄՆ-ի ներկայացուցիչը, անդամներ ընտրվեցին` Եվրոպայից` Իտալիայի ներկայացուցիչը, Աֆրիկայից` Ալժիրի ներկայացուցիչը, Ասիայից` Կատարի և Կորեայի ներկայացուցիչները, Ամերիկայից` Կանադայի ներկայացուցիչը:
ՀՀ ոստիկանության պատվիրակությանն ընդունեց Ինտերպոլի Գլխավոր քարտուղար Ռ. Նոբլը: Քննարկվեցին ՀՀ ոստիկանության հետ կազմակերպության համագործակցությանը և ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ի զարգացմանը, այդ թվում՝ օժանդակության շնորհիվ ԱԿԲ-ում իրականացված աշխատանքների արդյունքները: ՀՀ պատվիրակությունը գործնական հարցերի շուրջ հանդիպումներ ունեցավ նաև Ինտերպոլի Գլխավոր քարտուղարության բարձրաստիճան ներկայացուցիչների, Ռուսաստանի Դաշնության և Վրաստանի ներքին գործերի նախարարների, ԱՊՀ երկրների, Թուրքիայի, Ավստրիայի, Պորտուգալիայի և այլ անդամ երկրների ոստիկանական ծառայությունների և Ինտերպոլի ԱԿԲ-ների ղեկավարների հետ:
Նոյեմբերի 9-ին Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի մասնակիցների, այդ թվում՝ ՀՀ պատվիրակության համար պաշտոնական ընդունելություն էր կազմակերպվել Վատիկանում, Հռոմի Պապ Բենեդիկտ XVI հետ:
2013 թ. աշնանը Գլխավոր ասամբլեայի հաջորդ` 82-րդ նստաշրջանի անցկացման վայր է ընտրվել Կոլումբիան: 
 
ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ