ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ ՀՀ ոստիկանության շտաբի հերթապահ ծառայության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արայիկ Առաքելյան, հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    Ճանապարհային ոստիկանության գործունեությանն առնչվող, ինչպես նաև ճանապարհատրանսպորտային պատահարների հետ կապված հարցերով
    (պատասխանատու՝ ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Կարեն Գյուլումյան, հեռ. 010-52-27-63)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ ՀՀ ոստիկանության ԱՎՎ պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Ահարոն Կարապետյան հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ ՔՈ ԳՎ Թրաֆիքինգի դեմ պայքարի բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Հաբեթ Մկրտչյան հեռ. 011- 56-39-63)

Ինտերպոլի ԱԿԲ-ների պետերի ամենամյա 10-րդ վեհաժողովը

Ինտերպոլի ԱԿԲ-ների պետերի ամենամյա 10-րդ վեհաժողովը

Ապրիլի 2-ից 4-ը Լիոնում կայացավ Ինտերպոլի ԱԿԲ-ների պետերի ամենամյա 10-րդ վեհաժողովը, որի աշխատանքներին մասնակցում էին Ինտերպոլի 145 անդամ երկրների շուրջ 300 ներկայացուցիչներ:
ՀՀ պատվիրակությունը ներկայացնում էր ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ պետ, ոստիկանության փոխգնդապետ Արա Ֆիդանյանը:
Ինտերպոլի նախագահ Միրեյ Բալեստրազին բացման խոսքում ողջունելով ներկաներին` մասնավորապես ընդգծեց ոստիկանական միջազգային կազմակերպության նախաձեռնած գործընթացների շարունակական զարգացման կարեւորությունը` հանցավորության արդի մարտահրավերներին դիմակայելու համար:
Ինտերպոլի Գլխավոր քարտուղար Ռոնալդ Նոբլը կարևորեց կազմակերպության անդամ երկրների միասնական ջանքերը` ոստիկանական միջազգային համագործակցության ամրապնդման և բարելավման նպատակով: Վեհաժողովում քննարկվեցին քրեական ոստիկանական միջազգային համագործակցության անդամ երկրների ԱԿԲ-ների հետագա զարգացման, կազմակերպության գործունեության հետ կապված մի շարք կարեւորագույն հարցեր, մասնավորապես` միջազգային մակարդակում իրավապահ մարմինների կողմից Ինտերպոլի տվյալների պահոցների առավել ընդլայնված օգտագործումը, տեղեկատվության փոխանակման անվտանգության ապահովումը, կիբերհանցավորության ոլորտում բարձր տեխնոլոգիաների կիրառմամբ կատարվող հանցագործությունների դեմ պայքարի կենտրոնի կողմից անդամ երկրներին աջակցության տրամադրումը, ինչպես նաև աջակցությունը անդրազգային ահաբեկիչներին հայտնաբերելու և նույնացնելու ոլորտում: Քննարկվեցին նաև կազմակերպված հանցավորության, մարդկանց թրաֆիքինգի, թմրանյութերի, զենք-զինամթերքի եւ տրանսպորտային միջոցների ապօրինի շրջանառության, հափշտակված մշակութային արժեքների եւ ճամփորդական փաստաթղթերի, տեղեկատվական տեխնոլոգիաների հետ կապված հանցավորության դեմ պայքարի հարցեր:
Ներկայացվեց հեռահաղորդակցման I-24/7 համակարգի միջոցով SLTD տվյալների պահոցը, որտեղ զետեղված են 167 երկրների կողմից տրամադրված տեղեկություններ կորած/գողացված ավելի քան 40 միլիոն անձնագրերի վերաբերյալ: 2013 թ. ընթացքում այդ պահոցից օգտվել են 800 միլիոն անգամ, որի արդյունքում հայտնաբերվել են պահոցում հաշվառված անձը հաստատող 68 հազար փաստաթղթեր:
ՀՀ ոստիկանության պատվիրակը հանդիպումներ ունեցավ Գլխավոր քարտուղարության բարձրաստիճան ներկայացուցիչների, ինչպես նաև գործնական քննարկումներ` մի շարք անդամ երկրների ներկայացուցիչների հետ օպերատիվ հետաքրքրություն ներկայացնող և ոստիկանական համագործակցությանը վերաբերող գործնական հարցերի շուրջ:

ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ