ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ ՀՀ ոստիկանության շտաբի հերթապահ ծառայության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արայիկ Առաքելյան, հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    Ճանապարհային ոստիկանության գործունեությանն առնչվող, ինչպես նաև ճանապարհատրանսպորտային պատահարների հետ կապված հարցերով
    (պատասխանատու՝ ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Կարեն Գյուլումյան, հեռ. 010-52-27-63)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ ՀՀ ոստիկանության ԱՎՎ պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Ահարոն Կարապետյան հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ ՔՈ ԳՎ Թրաֆիքինգի դեմ պայքարի բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Հաբեթ Մկրտչյան հեռ. 011- 56-39-63)

Ինտերպոլի գլխավոր քարտուղարության պատվիրակության ՀՀ ոստիկանություն կատարած այցի մանրամասները /ՏԵՍԱՆՅՈՒԹ/

Մաթեուշ Վոլչակի գլխավորած պատվիրակության յոթնօրյա այցի նպատակն էր՝ ուսումնասիրել Հայաստանի ոստիկանության Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի ոստիկանության այլ ստորաբաժանումների, ՀՀ իրավապահ մարմինների, ինչպես և Ինտերպոլի գլխավոր քարտուղարության ու անդամ երկրների գործընկեր կառույցների հետ փոխգործակցության մակարդակը։
Այցի շրջանակներում Ինտերպոլի գլխավոր քարտուղարությունից ժամանած պատվիրակությունը մանրակրկիտ ծանոթացավ Հայաստանի ոստիկանության Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի աշխատանքային պայմաններին ու ստորաբաժանման տեխնիկական հագեցածությանը։
Պատվիրակները այցելեցին նաև ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն։ Գլխավոր վարչության պետ Արսեն Այվազյանի հետ հանդիպմանը քննարկվեցին կազմակերպված հանցավորության, կիբերհանցավորության, ապօրինի թմրաշրջանառության, ահաբեկչության, ինչպես և հետախուզվող անձանց հայտնաբերման ոլորտներում համագործակցության ու փորձի փոխանակման արդյունավետության բարձրացմանը վերաբերող հարցեր։
Այցի շրջանակներում Մաթեուշ Վոլչակի գլխավորած պատվիրակությանը ընդունեց ոստիկանության պետի առաջին տեղակալ Արման Սարգսյանը։ Քննարկված հարցերը բազմաբնույթ էին՝ տեխնիկական ու ծրագրային վերազինումից միջազգային փոխգործացության ավելի ամրապնդում։ Արման Սարգսյանը փաստեց, որ Հայաստանի ոստիկանությանը պատրաստակամ է համագործակցությունը ավելի խորացնել՝ նոր մարտահարավերներին առավել արդյունավետ դիմակայելու համար։ Ոստիկանության պետի առաջին տեղակալի հավաստիացմամբ՝ Հայաստանի ոստիկանությունը մշտապես օգտվել է Ինտերպոլի գլխավոր քարտուղարության տրամադրած գործիքակազմերից և այսուհետ էլ օգտվելու է։ Մաթեուշ Վոլչակը ևս փաստեց, որ Ինտերպոլի գլխավոր քարտուղարությունը նույնպես կարևորում է Հայաստանի հետ համագործակցության խորացումը՝ այդ ուղղությամբ ձեռնարկելով գործնական քայլեր։
Այցի ավարտին Ինտերպոլի գլխավոր քարտուղարության պատվիրակությանն ընդունեց Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետը։ Ողջունելով հյուրերին՝ Վալերիյ Օսիպյանը բարձր գնահատեց միջազգային ոստիկանական համագործակցության ոլորտում Հայաստանի ոստիկանության Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի դերն ու նշանակությունը։ Ոստիկանության պետը փաստեց, որ համագործակցության արդյունավետության լավագույն օրինակ է հետախուզվող անձանց հայտնաբերումը։ Միայն այս տարվա ութ ամիսների ընթացքում Ինտերպոլի անդամ տարբեր երկրներում հայտնաբերվել է Հայաստանի ոստիկանության կողմից միջազգային մակարդակով հետախուզվող 114 անձ։ Նույն ժամանակահատվածում Հայաստանում հայտնաբերվել է Ինտերպոլի անդամ տարբեր երկրների իրավապահների կողմից միջազգային մակարդակով հետախուզվող 42 անձ։ Հայաստանի ոստիկանության Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոն այս տարի դարձավ Ինտերպոլի եվրոպական կոմիտեի անդամ, ինչը Վալերիյ Օսիպյանի հավաստմամբ՝ հանցավորության դեմ միջազգային պայքարում Հայաստանի ոստիկանության ներդրման արդյունք է։ <>.- հավելեց ոստիկանության պետը։
Մաթեուշ Վոլչակն իր և պատվիրակության անունից շնորհակալություն հայտնեց տպավորիչ ընդունելության համար՝ ուրախությամբ փաստելով, որ Հայաստանի ոստիկանության Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոն իր ուրույն տեղն ունի միջազգային ոստիկանական ընտանիքում։ Պատվիրակը կարևորեց նաև Ինտերպոլի գլխավոր քարտուղարության և անդամ երկրների ազգային կենտրոնական բյուրոների հետ Հայաստանի ոստիկանության արդյունավետ համագործակցությունը հատկապես կիբերհանցավորության, կազմակերպված հանցավորության, ահաբեկչության դեմ պայքարի ոլորտներում։ <>-նշեց Մաթեուշ Վոլչակը։ Քննարկվեցին իրականացվելիք ծրագրերին և միջոցառումներին Հայաստանի ոստիկանության մասնակցության հետ կապված հարցեր։ Առանձնահատուկ խոսվեց ծրագրային համակարգերի ներդրման անհրաժեշտության մասին, որոնք իրավապահներին հնարավորություն կտան հայտնաբերելու նաև հետախուզվող մեքենաներ ու կորած փաստաթղթեր։ Հանդիպմանը քննրակվեցին նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ծրագրերը հնարավորինս արագ կյանքի կոչելու վերաբերյալ հարցեր։