Մարտի 23-ին, ժամը 14.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Կոտայքի  բաժնում ահազանգ է ստացվել, որ «սուր էկզոգեն թունավորում» ախտորոշմամբ բուժօգնության  են տեղափոխվել 3 անձինք:
Պարզվել է, որ նրանք թունավորվել են նույն օրը, ժամը 14.10-ի սահմաններում, տան ջրատաքացուցիչի թերայրման հետևանքով առաջացած շմոլ գազից:
Ոստիկանության Կոտայքի քննչական բաժանմունքում նախապատրաստվում են նյութեր:
 
***
Մարտի 23-ին, ժամը 23.30-ին, հիվանդանոցից  ոստիկանության Կոտայքի բաժնում ահազանգ է ստացվել, որ «սուր էկզոգեն թունավորում» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել 3 անձինք:
Պարզվել է, որ նրանք թունավորվել են նույն օրը, ժամը 23.10-ի սահմաններում, տան ջրատաքացուցիչի թերայրման հետևանքով առաջացած շմոլ գազից:
Կոտայքի քննչական բաժանմունքում նախապատրաստվում են նյութեր:
 
 
                                                
                              
                             `
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: