ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ ՀՀ ոստիկանության շտաբի հերթապահ ծառայության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արայիկ Առաքելյան, հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Կարեն Գյուլումյան, հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ ՀՀ ոստիկանության ԱՎՎ պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Ահարոն Կարապետյան հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ ՔՈ ԳՎ Թրաֆիքինգի դեմ պայքարի բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Հաբեթ Մկրտչյան հեռ. 011- 56-39-63)

Թունավորումներ հանրապետությունում

19.11.2018 13:24 Թունավորում
Թունավորումներ հանրապետությունում

Նոյեմբերի 18-ին, ժամը 00.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Ճամբարակի բաժնում հաղորդում է ստացվել, որ նոյեմբերի 17-ին, ժամը 20.30-ին, շտապօգնության կանչով մեկնել են Ճամբարակ քաղաքի Տիգրան Մեծի փողոցի 11 շենքի բնակարաններից մեկը, որտեղ «շմոլ գազից թունավորում` հարցականով» ախտորոշմամբ բուժօգնություն են ցուցաբերել 1966 թ. ծնված Գեղամ Գ.-ին, 1965 թ. ծնված Անժելա Վ.-ին, 1994 թ. ծնված Լիլիթ Գ.-ին և 1993 թ. ծնված Էրիկ Գ.-ին:
Պարզել է, որ նրանք նոյեմբերի 17-ին, ժամը 19.00-ի սահմաններում, իրենց բնակարանում շմոլ գազից թունավորվել են:
Նախապատրաստվում են նյութեր:

***

Նոյեմբերի 17-ին, ժամը 05.20-ին, հիվանդանոցից ոստիկանության Թումանյանի բաժնում հաղորդում է ստացվել, որ «շմոլ գազից թունավորում` հարցականով» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել 2003 թ. ծնված Լիլիթ Մ.-ն, 1991 թ. ծնված Տիգրանուհի Մ.-ն և 1998 թ. ծնված Ժաննա Մ.-ն:
Նախապատրաստվում են նյութեր:


***

Նոյեմբերի 18-ին, ժամը 08.48-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնից Կոտայքի բաժին հաղորդում է ստացվել, որ նույն օրը, ժամը 06.45-ին, «թունավորում կենցաղային գազով» ախտորոշմամբ շտապօգնության խմբերով բուժօգնության են տեղափոխվել 1984 թ. ծնված Նաիրա Ս.-ն, 2003 թ. ծնված Լենա Ն.-ն, 1981 թ. ծնված Նարինե Ս.-ն և 2008 թ. ծնված Անահիտ Բ.-ն:
Պարզվել է, որ նոյեմբերի 18-ին, ժամը 04.00-ի սահմաններում, Ջրվեժ գյուղի Մելքոնյան փողոցի թիվ 87 տանը հիշյալ անձինք դեռևս չպարզված հանգամանքներում իրենց վատ են զգացել ու դիմել են բուժօգնության:
Հանգամանքները պարզվում են:
Նախապատրաստվում են նյութեր:

***

Նոյեմբերի 18-ին, ժամը 10.45-ին, հիվանդանոցից ոստիկանության Նաիրիի բաժնում հաղորդում է ստացվել, որ «շմոլ գազի թունավորում» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել 1957 թ. ծնված Եկատերինա Ա.-ն, 1993 թ. ծնված Մարիետա Մ.-ն և 1956 թ. ծնված Կարապետ Ղ.-ն:
Պարզվել է, որ նրանք թունավորումը ստացել են իրենց տանը՝ խոհանոցի գազի կաթսայի խափանման հետևանքով:
Նախապատրաստվում են նյութեր:

***

Նոյեմբերի 18-ին, ժամը 21.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Մուշի բաժնում հաղորդում է ստացվել, որ «թունավորում շմոլ գազից հարցականով» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել 1974 թ. ծնված Գևորգ Մ.-ն, 1981 թ. ծնված Արմենուհի Մ.-ն և 2004 թ. ծնված Հարություն Մ.-ն:
Մեկնած օպերատիվ խմբին Գևորգ Մ.-ն հայտնել է, որ հնարավոր է թունավորման պատճառը եղել է խոհանոցում տեղադրված գազօջախը:
Նախապատրաստվում են նյութեր:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: