1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ապօրինի թմրաշրջանառություն և գույքի վնասում. Աշտարակի ոստիկանների բացահայտումները

Աշտարակի բաժնի քրեական հետախույզները բացահայտել են ապօրինի թմրաշրջանառության հերթական դեպքը: Նոյեմբերի 25-ին Արագածոտնի մարզի Սասունիկ համայնքում ձերբակալել և բաժին են տեղափոխել նույն համայնքի մի բնակչի: 31-ամյա տղամարդու խուզարկությամբ հայտնաբերվեցին մոխրացված հետքերով ապակե կաթուցիչ և պոլիէթիլենային փաթեթ: Փաթեթում մարիխուանայի նմանվող զանգված էր: Ձերբակալվածի հայտնածով՝ կաթուցիչում և փաթեթում մարիխուանա է: Հայտնաբերվածն առգրավվել է: Կատարվում է նախաքննություն:
Աշտարակի բաժնի ոստիկանների օպերատիվ աշխատանքի շնորհիվ թարմ հետքերով բացահայտվեց Աշտարակում կատարված ևս մի հանցավոր արարք:
Նոյեմբերի 24-ին բաժնում հաղորդում էր ստացվել: Ղազարավան համայնքի բնակիչը հայտնում էր, որ նախորդ օրը անհայտ անձը կամ անձինք կոտրել էին իր տան մոտ կայանված «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի դռան կողային ապակիները և փորձել հրկիզել այն:
Դեպքի վայր մեկնած Աշտարակի ոստիկանները պարզեցին, որ Ղազարավանում բնակվող երկու երիտասարդ՝ 17 և 18 տարեկան, անձնական խնդիրներ էին ունեցել տուժողի հետ և փորձել էին հրկիզել նրա մեքենան՝ դյուրավառ նյութ լցնելով վրան: Չկարողանալով հասնել արդյունքի՝ հեռացել էին: Ժամեր անց նրանցից մեկը հայտնաբերվեց ու ձերբակալվեց: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ հանցագործության մյուս մասնակցին հայտնաբերելու ուղղությամբ:
Դեպքի առթիվ Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ: Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: