1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Թմրանյութ իրացրած անձինք կալանավորվել են. Արմավիրի ոստիկանների բացահայտումը

Արմավիրի մարզային վարչության քրեական հետախույզները ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ տեղեկություններ էին ստացել, որոնք իրացրին Արմավիրի բաժնի գործընկերների հետ։ Համատեղ աշխատանքի արդյունքում նրանք Արմավիրի Արարատյան փողոցում ձերբակալել են 23-ամյա մի երիտասարդի։ Նրա խուզարկությամբ հայտնաբերվել են կաթուցիչներ՝ լցված դեղնականաչավուն զանգվածով։ Ըստ արմավիրցու՝ հայտնաբերվածը մարիխուանա է։ Իրավապահների ձեռնարկած միջոցառումներով պարզվել է, որ երիտասարդը 4 փաթեթ թմրամիջոց էր գնել մի համաքաղաքացուց։ Նա Արմավիրի Ջիվանու փողոցում հայտնաբերվեց ու ձերբակալվեց։ 59-ամյա տղամարդու մոտ կաթուցիչ ու 17 գրամից ավելի մարիխուանա և հաշիշ կային, տան խուզարկությամբ էլ հայտնաբերվեց մարիխուանայի նմանվող զանգված։ Հետագա միջոցառումներով պարզվեց, որ նա էլ, իրացնելու նպատակով, թմրամիջոցը գնել էր Արմավիրի Ալաշկերտ գյուղի մի բնակչից։ 60-ամյա ալաշկերտցին ևս հայտնաբերվեց ու ձերբակալվեց։ Նրա տնամերձ հողամասում հայտնաբերվեցին շուրջ 7 կգ կանեփի չորացված բույսեր, իսկ թոնրատանը՝ կաթուցիչ։ Նախաձեռնվել է քրեական վարույթ։ 59 և 60 տարեկան տղամարդիկ կալանավորվել են։Նշանակվել են փորձաքննություններ։ 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: