ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ ՀՀ ոստիկանության շտաբի հերթապահ ծառայության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արայիկ Առաքելյան, հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    Ճանապարհային ոստիկանության գործունեությանն առնչվող, ինչպես նաև ճանապարհատրանսպորտային պատահարների հետ կապված հարցերով
    (պատասխանատու՝ ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Կարեն Գյուլումյան, հեռ. 010-52-27-63)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ ՀՀ ոստիկանության ԱՎՎ պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Ահարոն Կարապետյան հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ ՔՈ ԳՎ Թրաֆիքինգի դեմ պայքարի բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Հաբեթ Մկրտչյան հեռ. 011- 56-39-63)

ՄՐՑՈՒՅԹ` ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՏՈՒԿ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎՅԱԼ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆԸ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՄՐՑՈՒՅԹ` ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՏՈՒԿ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎՅԱԼ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆԸ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Կադրային քաղաքականության վարչության քաղաքացիական հատուկ ծառայության անձնակազմի կառավարման բաժնի առաջատար մասնագետ (ծածկագիր` 03-Հ-3.2-243) ՀԱՐՑԱՇԱՐ

Բաժնի պետի հանձնարարությամբ մասնակցում է Ոստիկանության պետի` անձնակազմի կառավարման գծով հրամանների նախագծերի պատրաստման աշխատանքներին, համապատասխան անձնական գործերի վարման, հաշվառման, հանձնման-ընդունման, պահպանման աշխատանքներին: Օրենսդրությամբ սահմանված կարգով մասնակցում է Ոստիկանության քաղաքացիական ծառայության գլխավոր և առաջատար խմբերի թափուր պաշտոններ զբաղեցնելու համար անցկացվող մրցույթների նախապատրաստական աշխատանքներին և անցկացմանը, մասնակցում է Ոստիկանության տվյալ տարվա ընթացքում հերթական, ինչպես նաև արտահերթ ատեստավորման ենթակա քաղաքացիական ծառայողների ցանկերի կազմման աշխատանքներն, մասնակցում է ծառայողների ծառայողական վկայականների տրամադրման, գրանցման և հաշվառման աշխատանքներին: Իրականացնում է Ոստիկանության քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթների՝ համապատասխան բնագավառների իրավասությունը սահմանող հարցաշարերի և հարցատոմսերի մշակման աշխատանքները և հարցաշարերի հրապարակման աշխատանքները:
Իրականացնում է պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ:

Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է`
• բարձրագույն կրթություն, քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոններում կամ քաղաքացիական ծառայության կամ համայնքային ծառայության պաշտոններում առնվազն երկու տարվա ստաժ կամ վերջին երեք տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական, բացառությամբ ՀՀ համայնքների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների և ռեֆերենտների պաշտոնների, կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ կամ առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ.
• անհրաժեշտ տեղեկատվության տիրապետում.
• համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
• իր պաշտոնի անձնագրով նախատեսված գործառույթներից բխող կառավարչական հմտությունների և ունակությունների տիրապետում:

Մրցույթը կկայանա 25.12.2018 թ. ժամը 10:00-ին ՀՀ ոստիկանության շենքում` ք.Երևան, Նալբանդյան 130:

Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`

• գրավոր դիմում (տրվում է Հանձնաժողովի անունով` նշելով այն պաշտոնը, որին հավակնում է դիմորդը).
• քաղաքացիական հատուկ ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով այդ պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի պատճենները` բնօրինակների հետ,
• տեղեկանք այն մասին, որ իր մոտ առկա չէ Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 15-ի Հանրային ծառայության պաշտոնի նշանակվելու դեպքում լիազորությունների իրականացմանը, ինչպես նաև ուսումնական հաստատություններում մանկավարժական կամ վարչական գործունեությանը խոչընդոտող հիվանդությունների ցանկը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 27-ի N 908-ն և 2005 թվականի մարտի 3-ի N 310-ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 1801-Ն որոշմամբ հաստատված հավելվածում ընդգրկված հիվանդություններից որևէ մեկը.
• հայտարարություն այն մասին, որ ապագա աշխատանքը կապված չէ մերձավոր ազգակցությամբ կամ խնամիությամբ կապված (ծնող, ամուսին, զավակ, եղբայր, քույր, ամուսնու ծնող, զավակ, եղբայր և քույր) քաղաքացիական ծառայողի նկատմամբ անմիջական ենթակայության կամ վերահսկողության հետ.
• հայտարարություն` տվյալ պաշտոնի անձնագրով պահանջվող օտար լեզվի (լեզուների) տիրապետելու մասին.
• հայտարարություն այն մասին, որ ինքը դատական կարգով չի ճանաչվել անգործունակ կամ սահմանափակ գործունակ.
• հայտարարություն այն մասին, ինքը չի դատապարտվել հանցագործության համար, կամ դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված է.
• արական սեռի անձինք ներկայացնում են նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը` բնօրինակի հետ միասին.
• 2 լուսանկար` 3 x 4 սմ չափսի.
• անձնագրի պատճենը:
ՀՀ քաղաքացին մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը հանձնում է անձամբ` ներկայացնելով անձնագիր (նույնականացման քարտ):
Փաստաթղթերն ընդունվում են միայն աշխատանքային օրերին` ժամը 9.30-ից մինչև 12.30-ը:

Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 14.12.2018 թ.:

ՀՀ քաղաքացիները ՀՀ ոստիկանությունում քաղաքացիական հատուկ ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար կարող են դիմել ՀՀ ոստիկանության կադրային քաղաքականության վարչության քաղաքացիական հատուկ ծառայության անձնակազմի կառավարման բաժին` 306 կամ 313 սենյակ:
Հասցե` Հայաստանի Հանրապետություն, Երևան 0025, Նալբանդյան 130:
Հեռ.` (011) 52-83-74 (ներքին 54-46), (010) 59-66-85 (ներքին 56-85):