ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ ՀՀ ոստիկանության շտաբի հերթապահ ծառայության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արայիկ Առաքելյան, հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    Ճանապարհային ոստիկանության գործունեությանն առնչվող, ինչպես նաև ճանապարհատրանսպորտային պատահարների հետ կապված հարցերով
    (պատասխանատու՝ ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Կարեն Գյուլումյան, հեռ. 010-52-27-63)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ ՀՀ ոստիկանության ԱՎՎ պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Ահարոն Կարապետյան հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ ՔՈ ԳՎ Թրաֆիքինգի դեմ պայքարի բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Հաբեթ Մկրտչյան հեռ. 011- 56-39-63)

Ընդունելություն ՀՀ ոստիկանությունում (ՏԵՍԱՆՅՈՒԹ և ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Ընդունելություն ՀՀ ոստիկանությունում (ՏԵՍԱՆՅՈՒԹ և ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Մարտի 18-ին Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ, գեներալ- լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանն ընդունեց Կանադայի Օնտարիո նահանգի համայնքային անվտանգության նախարարի տեղակալ Մեթյու Թորիգյանի ղեկավարած պատվիրակությանը, որը մարտի 15-ից Հայաստանում էր՝ ծանոթանալու մեր հանրապետությունում հանցավորության հակազդման և հասարակական կարգի ապահովման առանձնահատկություններին ու խնդիրներին։ Ողջունելով մեր բարձրաստիճան հայրենակցին և պատվիրակության անդամներին՝ Վլադիմիր Գասպարյանն ընդգծեց, որ խորհրդանշական է համագործակցության ամրապնդումը Կանադայի ոստիկանության հետ, երկրի, որն առաջիններից մեկն ընդունեց ցեղասպանությունից փրկված մեր հայրենակիցներին, և որտեղ հայերն այսօր մեծ դերակատարություն ունեն թե հանրային կյանքում, թե պետական ու տնտեսական գործունեության մեջ։ Անդրադառնալով Հայաստանի ոստիկանությունում ընթացող արմատական փոփոխություններին՝ Վլադիմիր Գասպարյանն ընդգծեց, որ նոր պայմաններում հասունացել էր բարեփոխումների անհրաժեշտությունը, և արդիական, պրոֆեսիոնալ ու մարդակենտրոն ոստիկանություն ունենալն առաջնահերթություն ու հրամայական էր։ Մեթյու Թորիգյանն անդրադարձավ ոստիկանության կադրերի պատրաստման ու վերապատրաստման, ոստիկանության աշխատանքում համայնքների ներգրավման և մի շարք այլ խնդիրների, որոնք բարեփոխումների առանցքն են կազմում։ Վլադիմիր Գասպարյանը հյուրերին ներկայացրեց մեր հանրապետությունում համայնքային ոստիկանության մոդելի ներդրման ընթացքն ու արդյունքները՝ նշելով, որ ոստիկանության ղեկավարությունը հաստատակամ է շարունակական փոփոխություններով հասնելու գլխավոր նպատակին՝ ունենալ ոստիկանական ծառայություն ու ծառայողներ, որոնք համայնքի անդամ են, աշխատում են համայնքում և հանուն համայնքի։ Կողմերը քննարկեցին փոխգործակցության շրջանակի այլ խնդիրներ ևս։ Հանդիպման ավարտին Մեթյու Թորիգյանի գլխավորած պատվիրակությանը հանձնվեցին Հայաստանի և հայկական ոստիկանության խորհրդանիշերով հուշանվերներ։