Հետախուզվում էր ծնողի կողմից երեխային պահելուց չարամտորեն խուսափելու մեղադրանքով
06.06.2017 11:32
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Ջերմուկի և Վայքի բաժինների ծառայողները հունիսի 6-ին, ժամը 3-ին, Արարատի մարզի Վերին Դվին գյուղի մի տնից բերման են ենթարկել 1977 թ. ծնված Վահագն Վ.-ին, որը հունիսի 2-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 173 հոդվածի (ծնողի կողմից երեխային պահելուց չարամտորեն խուսափելը) մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: