ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ ՀՀ ոստիկանության շտաբի հերթապահ ծառայության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արայիկ Առաքելյան, հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    Ճանապարհային ոստիկանության գործունեությանն առնչվող, ինչպես նաև ճանապարհատրանսպորտային պատահարների հետ կապված հարցերով
    (պատասխանատու՝ ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Կարեն Գյուլումյան, հեռ. 010-52-27-63)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ ՀՀ ոստիկանության ԱՎՎ պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Ահարոն Կարապետյան հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ ՔՈ ԳՎ Թրաֆիքինգի դեմ պայքարի բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Հաբեթ Մկրտչյան հեռ. 011- 56-39-63)

Ոստիկանության հորդորին ականջալուր՝ բնակչությունը շարունակում է հանձնել ապօրինի պահվող զենք-զինամթերքը

Ոստիկանության հորդորին ականջալուր՝ բնակչությունը շարունակում է հանձնել ապօրինի պահվող զենք-զինամթերքը

Ոստիկանության Արաբկիրի բաժնի և Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 2-րդ գումարտակի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1991 թ. ծնված Գուրգեն Ա.-ն և կամավոր հանձնել 5,45 մմ տրամաչափի 104, 7,62 մմ տրամաչափի 31 փամփուշտ, ինքնաձիգի 1 պահունակ, 1 հատ արկ, հրացանի խզակոթ, հրացանի ժանգոտած փող և 12 մմ տրամաչափի 3 փամփուշտ:

***
Ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողների և ոստիկանության վետերանների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1963 թ. ծնված Աննա Խ.-ն կամավոր հանձնել է ինքնաշեն կրակող սարք, տարբեր տրամաչափի 18 փամփուշտ և ստվարաթղթե կաղապարով ծխագլանակ:

***
Ոստիկանության Արարատի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1985 թ. ծնված Տարոն Չ.-ն կամավոր հանձնել է գործարանային արտադրության, ջնջված համարներով, «ԻԺ» տիպի, մեկփողանի, օդաճնշիչ, ձևափոխված ակոսավոր ատրճանակ, 5,6 մմ տրամաչափի, օղակավոր բոցավառման 4 փամփուշտ:

***
Ոստիկանության Արարատի բաժանմունքի և Արարատի մարզային վարչության ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1957 թ. ծնված Կարինե Մ.-ն կամավոր հանձնել է «Կ6-92» տիպի, 9 մմ տրամաչափի 1 ինքնաձիգ, ինքնաձիգի 7,62 մմ տրամաչափի 80 փամփուշտ և ինքնաձիգի 2 պահունակ:

***
Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1966 թ. ծնված Հասմիկ Ա.-ն կամավոր հանձնել է 16 մմ տրամաչափի, կարճեցված փողով, ջնջված համարներով, երկփողանի հրացան, 5,45 մմ տրամաչափի ինքնաձիգի 33 փամփուշտ և 7,62 մմ տրամաչափի «Կարաբին» տեսակի հրազենի 4 փամփուշտ:


***
Ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1985 թ. ծնված Սերյոժա Դ.-ն կամավոր հանձնել է առանց գործարանային համարի 16 մմ տրամաչափի, մեկփողանի, ողորկափող հրացան, «Ֆ-1» տիպի նռնակ՝ պայթուցիչով, և տարբեր տրամաչափի 119 փամփուշտ:

***
Ոստիկանության ՊՊԳՎ Շենգավիթի բաժնի և Շենգավիթի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1949 թ. ծնված Իրինա Դ.-ն կամավոր հանձնել է առանց գործարանային համարի, 16 մմ տրամաչափի, կարճեցված փողով, մեկփողանի հրացան, 8.55 մմ տրամաչափի մեկ արկղ «E 67» գրառմամբ և 8.55 մմ տրամաչափի 38 փամփուշտ:

***
ՊՊԾ ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1994 թ. ծնված Ավետիք Բ.-ն կամավոր հանձնել է «ՏՕԶ-8» տիպի, 5.6 մմ տրամաչափի, ակոսավոր որսորդական հրացան:

***
Ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողների և Վարդենիսի ոստիկանության վետերանների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1959 թ. ծնված Սպարտակ Շ.-ն կամավոր հանձնել է «ՏՕԶ» տիպի, 5,6 մմ տրամաչափի ակոսափող հրացան, «Ջ-1» տիպի ձեռքի նռնակ՝ պայթուցիչով, 7.62 մմ տրամաչափի 14 և 5.45 մմ տրամաչափի ինքնաձիգի 28 փամփուշտ:

***
Ոստիկանության Աշոցքի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1988 թ. ծնված Արտակ Հ.-ն կամավոր հանձնել է «ԲՈՒՄ» տիպի, 16 մմ տրամաչափի, երկփողանի, ողորկափող, որսորդական հրացան:

***
ՊՊԾ ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1981 թ. ծնված Սահակ Ա.-ն ոստիկանության Գորիսի բաժնում կամավոր ներկայացրել է ակոսափող հրացան:

***
Ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1962 թ. ծնված Ռոզա Ճ.-ն կամավոր հանձնել է ձեռքի նռնակ՝ պայթուցիչով, ինքնաձիգի 7.62 մմ տրամաչափի 120 փամփուշտ, «ԱԿՄ» տիպի ինքնաձիգի 2 պահունակ:

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: