1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

«Զինանոց-2017» համալիր կանխարգելիչ միջոցառման շրջանակներում

Ոստիկանության Արթիկի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, մայիսի 9-ին, ժամը 21.30-ին, 1988 թ. ծնված Սիփան Մ.-ն կամավոր հանձնել է «ԱԿՍ» տիպի ինքնաձիգ և «ՊԿ» տիպի գնդացրի 7.62 մմ տրամաչափի 6 փամփուշտ:

***
Մայիսի 8-ին ժամը, 12.15-ին, 1957 թ. ծնված Քնարիկ Գ.-ն ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում կամավոր հանձնել է 16 մմ տրամաչափի, կտրված փողով, մեկփողանի ողորկափող, որսորդական հրացան, «Ֆ-1» տեսակի նռնակ՝ պայթուցիչով, 5.45 մմ տրամաչափի 83 և 7.62 մմ տրամաչափի ինքնաձիգի 2 փամփուշտ:

***
Ոստիկանության Արագածի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, մայիսի 8-ին, ժամը 17.20-ին, մի քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ Միրաք գյուղի խաչմերուկի մոտ՝ քարերի մեջ, զենք-զինամթերք է թողել:
Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրից հայտնաբերել է պոլիէթիլենային տոպրակ, որի մեջ եղել է կարճեցված փողով, առանց գործարանային համարի, 16 մմ տրամաչափի որսորդական հրացան և տարբեր տրամաչափի ինքնաձիգի 56 փամփուշտ:

***
Ոստիկանության վետերանների և Սիսիանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, մայիսի 8-ին, ժամը 14.20-ին, 1963 թ. ծնված Արմեն Ե.-ն կամովին հանձնել է ինքնաշեն թմբուկավոր ատրճանակ` նախատեսված 5.6 մմ տրամաչափի փամփուշտներ կրակելու համար, «Ֆ-1» տիպի նռնակ` պայթուցիչով, ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի 44 փամփուշտ:

***
Ոստիկանության Ճամբարակի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, մայիսի 7-ին, ժամը 12.30-ին, 1974 թ. ծնված Յուրիկ Ս.-ն կամավոր հանձնել է «Իժ-18» տիպի, 16 տրամաչափի, մեկփողանի, որսորդական, ողորկափող հրացան:

***
Մայիսի 6-ին, ժամը 13.30-ին, 1998 թ. ծնված Անդրանիկ Հ.-ն ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին է ներկայացրել 168 դետոնատոր, տարբեր տրամաչափի ինքնաձիգի 3 փամփուշտ:

***
Ոստիկանության Ճամբարակի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, մայիսի 6-ին, ժամը 16.20-ին, 1965 թ. ծնված Մովսես Մ.-ն կամավոր հանձնել է «Իժ 18Ե» տիպի, 12 տրամաչափի, մեկփողանի, ողորկափող, որսորդական հրացան:

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: