1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ոստիկանության Մասիսի բաժնի ՁՊՎ-ն հանձնվեց շահագործման (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ոստիկանության Մասիսի բաժնի ՁՊՎ-ն հանձնվեց շահագործման (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ձերբակալվածների և կալանավորվածների նյութակենցաղային պայմանները բարելավելու նպատակով՝ խոնավության մակարդակը բարձր լինելու պատճառով, ոստիկանության պետի հրամանով 2014 թ. մարտ ամսից ժամանակավորապես դադարեցվել էր ոստիկանության Արարատի մարզային վարչության Մասիսի բաժնի ՁՊՎ-ի գործունեությունը:
Վերանորգման աշխատանքներն ավարտելուց հետո, ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ հաստատված կանոնակարգի համաձայն, ոստիկանության շտաբի, բժշկական և տնտեսական վարչությունների կողմից 2015 թ. դեկտեմբերի 29-ին ուսումնասիրվեցին ՁՊՎ-ի պայմանները, և տրվեց եզրակացություն, որ դրանք համապատասխանում են գործունեությունը կանոնակարգող իրավական ակտերի պահանջներին, ինչից հետո ոստիկանության պետի դեկտեմբերի 30-ի հրամանով՝ 2016 թ. հունվարի 1-ից ոստիկանության Մասիսի բաժնի ՁՊՎ-ն հանձնվեց շահագործման:
Հարկ է նշել, որ 2015 թ. հոկտեմբերի 5-ից 15-ը Խոշտանգումների կանխարգելման կոմիտեի պատվիրակության կողմից ոստիկանության ենթակա ստորաբաժանումների ՁՊՎ-ներ կատարած այցելությունների ընթացքում պատվիրակության անդամներն իրենց գոհունակությունն են հայտնել Մասիսի բաժնի ՁՊՎ-ում կատարված վերանորոգման աշխատանքների վերաբերյալ: Բացի այդ, ՁՊՎ-ի խցերում և միջանցքում փակցվել են ոստիկանության կողմից մշակված, ինչպես և ոստիկանության համակարգում գործող ՁՊՎ-ներում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդների խմբի և ՄԻՊ գրասենյակի «Թեժ գծի» հեռախոսահամարների պաստառները:
ՁՊՎ-ներում պահվող անձանց նյութակենցաղային պայմանների բարելավումը մշտապես գտնվում է ոստիկանության ղեկավարության ուշադրության կենտրոնում և նման գործընթացները կրում են շարունակական բնույթ: