ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ ՀՀ ոստիկանության շտաբի հերթապահ ծառայության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արայիկ Առաքելյան, հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    Ճանապարհային ոստիկանության գործունեությանն առնչվող, ինչպես նաև ճանապարհատրանսպորտային պատահարների հետ կապված հարցերով
    (պատասխանատու՝ ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Կարեն Գյուլումյան, հեռ. 010-52-27-63)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ ՀՀ ոստիկանության ԱՎՎ պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Ահարոն Կարապետյան հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ ՔՈ ԳՎ Թրաֆիքինգի դեմ պայքարի բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Հաբեթ Մկրտչյան հեռ. 011- 56-39-63)

Զենք-զինամթերքի կամավոր հանձնումը շարունակվում է

Հունվարի 24-ին, ժամը 21.30-ին, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին է ներկայացել 1962 թ. ծնված Հմայակ Ղ.-ն և ներկայացրել 5.45 մմ տրամաչափի 180 փամփուշտ, խոշոր տրամաչափի 4 փամփուշտ, «Ֆ-1» տիպի նռնակ՝ առանց պայթուցիչի, նռնակի պայթուցիչ, ինքնաձիգի պահունակ` լիցքավորված 5.45 մմ տրամաչափի ինքնաձիգի 30 փամփուշտով:

***
Հունվարի 24-ին, ժամը 12.00-ին, ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` բաժին է ներկայացել 1980 թ. ծնված Արթուր Կ.-ն և կամավոր ներկայացրել 5.45 մմ տրամաչափի՝ 148, 7.62 մմ տրամաչափի ինքնաձիգի 20 փամփուշտ և ՌԳԴ տեսակի ձեռքի նռնակ՝ պայթուցիչով:

***
Հունվարի 24-ին, ժամը 15.30-ին, ոստիկանության Սևանի բաժնի ծառայողների բանավոր պահանջով՝ Ծովագյուղ-Ճամբարակ ավտոմայրուղու հանգստյան գոտու դիմացի սարալանջին գտնվող շինության տանիքից 1947 թ. ծնված Վլադիմիր Ռ.-ն ներկայացրել է պարկի մեջ փաթաթված, ինքնաշեն, թմբուկավոր ատրճանակ ու 5.6 մմ տրամաչափի 2 փամփուշտ:

***
Հունվարի 24-ին, ժամը 20.30-ին, Ճանապարհային ոստիկանության ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` Տարոնի բաժին է ներկայացել 1981 թ. ծնված Արմեն Ա.-ն և կամավոր հանձնել մեկփողանի 16 mm տրամաչափի, որսորդական ողորկափող հրացան:

***
Ոստիկանության Սպիտակի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` հունվարի 24-ին, ժամը 13.30-ին, 1983 թ. ծնված Հայկ Պ.-ն կամավոր հանձնել է «ԻԺ-27Ե» տիպի 12 մմ տրամաչափի երկփողանի ողորկափող որսորդական հրացան:

***
Հունվարի 24-ին, ժամը 18.44-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Տաշիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել 1958 թ. ծնված Արամայիս Չ.-ն և հայտնել, որ իր բնակարանի նկուղում վերանորոգման աշխատանքներ կատարելիս հողի մեջ թաղված հայտնաբերել է նռնականետի արկ և ցանկանում է այն հանձնել ոստիկանություն:
Մեկնած օպերատիվ խմբին Արամայիս Չ.-ն իր տան նկուղից ներկայացրել է նռնականետի արկ և հայտարարել, որ այն հայտնաբերել է նույն օրը, ժամը 18.30-ի սահմաններում, իր տան նկուղում վերանորոգման աշխատանքներ կատարելու ժամանակ, այն 1990-1991թթ. պաշտպանական մարտական գործողություններին մասնակցելու ժամանակ բերել և իրեն է տվել մարտական ընկերը:

***
Ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ հունվարի 24-ին, ժամը 12.00-ին, 1968 թ. ծնված Ասյա Ա.-ն կամավոր հանձնել է ինքնաշեն ատրճանակ, սվին դանակի շեղբ, 5.6 մմ տրամաչափի 16 և 7.62 մմ տրամաչափի 22 փամփուշտ:

***
Ճանապարհային ոստիկանության Գորիսի հաշվառման քննական խմբի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ հունվարի 24-ին, ժամը 16.50-ին, 1968 թ. ծնված Ռուբեն Ա.-ն ներկայացել է բաժին և կամավոր հանձնել երկփողանի, 16 մմ տրամաչափի, առանց փողակալի, որսորդական, ողորկափող հրացան, 5.45 մմ տրամաչափի 404 և 7.62 մմ տրամաչափի 8 փամփուշտ, 3 դատարկ պահունակ:

***
Ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ հունվարի 24-ին, ժամը 14.50-ին, 1985 թ. ծնված Սևան Ս.-ն կամավոր հանձնել է 5.45 մմ տրամաչափի ինքնաձիգի 115, 12.5 տրամաչափի գնդացրի 1 փամփուշտ և 1 ծխագլան:

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: