Վանաձորի ոստիկանները զինված երիտասարդի են բերման ենթարկել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ոստիկանությունը շարունակում է բնակչության մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերմանն ուղղված միջոցառումները: 
Օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում օգոստոսի 21-ին, ժամը 16.30-ի սահմաններում, ոստիկանության ՊՊԾ գնդի ծառայողները, զենք-զինամթերք պահելու և կրելու կասկածանքով, Վանաձորի Զորավար Անդրանիկի փողոցից ոստիկանության Բազումի բաժին բերման ենթարկեցին Վանաձորի Ավետիսյան փողոցի 19-ամյա մի բնակչի:
 Նրա անձնական խուզարկությամբ տաբատի գոտկատեղից հայտնաբերվեց ատրճանակ: 
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: 
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
    					 
    					 
    					 
    					 
    					