1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Զենք-զինամթերքի կամավոր հանձնումը շարունակվում է

Մայիսի 5-ին, ժամը 14.30-ին, ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, 1971 թ. ծնված Արմեն Հ.-ն կամավոր հանձնել է «ՌՊԳ-7» տիպի 1 արկ, գնդացրի 7.62 մմ տրամաչափի 109 և ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի 30 փամփուշտ ու հայտարարել, որ զինամթերքը հայտնաբերել է նույն օրը, ժամը 12.00-ի սահմաններում, իր տան տանիքում իրերը կարգի բերելիս. այն պատկանել է 1994 թ. ԼՂՀ մարտական գործողությունների ժամանակ զոհված եղբորը:
 
***
 
Ոստիկանության Գավառի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, մայիսի 5-ին, ժամը 20.00-ին, 1992 թ. ծնված Վարազդատ Վ.-ն կամավոր հանձնել է 9 մմ տրամաչափի փամփուշտ կրակող ինքնաշեն սարք ու հայտնել, որ այն պատկանել է հանգուցյալ հորը:
 
***
 
Ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, մայիսի 5-ին, ժամը 19.55-ին, 1976 թ. ծնված Արամայիս Դ.-ն կամավոր հանձնել է «ԻԺ» տիպի, 16 մմ տրամաչափի, երկփողանի, ողորկափող որսորդական հրացան և հայտնել, որ գտել է նույն օրը, ժամը 16.30-ի սահմաններում, ԼՂՀ Շահումյանի շրջանի «Հարյուրի ձոր» կոչվող տարածքից:
 
***
 
Ոստիկանության Չարենցավանի բաժնի ծառայողների և Կոտայքի մարզային վարչության վետերանների բացատրական աշխատանքների շնորհիվ, մայիսի 5-ին, ժամը 19.00-ին, 1967 թ. ծնված Լուսիկ Ա.-ն կամավոր հանձնել է 2 լուսարձակիչ ական` պայթուցիչներով, ազդանշանային 10 փամփուշտ, խոշոր տրամաչափի 2 և 7.62 մմ տրամաչափի 76 փամփուշտ ու հայտարարել, որ նշվածը պատկանել է հանգուցյալ եղբորը, որն իր հետ բերել է 1993 թ. ԼՂՀ ինքնապաշտպանական մարտերին մասնակցելու ժամանակ և պահել իրենց տան նկուղում:
 
***
 
Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, մայիսի 4-ին, ժամը 20.30-ին, 1958 թ. ծնված  Գոհար Շ.-ն կամավոր հանձնել է ինքնաձիգի 5,45 և 7,62 մմ տրամաչափի 2-ական փամփուշտ ու հայտնել, որ փամփուշտները հայտնաբերել է իրենց խորդանոցում, պատկանել են 1990 թ. ԼՂՀ պաշտպանական մարտերի ժամանակ զոհված ամուսնուն: 
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: