ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Զենք-զինամթերքը կամավոր հանձնելու ոստիկանության կոչի հերթական արձագանքները

Զենք-զինամթերքը կամավոր հանձնելու ոստիկանության կոչի հերթական արձագանքները
Փետրվարի 1-ին, ժամը 12.40-ին,  ոստիկանության Աշտարակի բաժին է ներկայացել 1970 թ. ծնված Հովհաննես Վ.-ն և կամավոր հանձնել 16 մմ տրամաչափի որսորդական հրացան` կարճեցված փողով և խզակոթով, «MOH-100» գրառմամբ հակատանկային նռնակ, «YN-PMH-2-583-3-79» գրառմամբ հակահետևակային 2 ական, «YMB-62» գրառմամբ 2 պայթուցիչ և ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի  96 փամփուշտ:
Ներկայացվածն ուղարկվել է   փորձաքննության:
 
***
Փետրվարի 1-ին, ժամը 12.15-ին, 1968 թ. ծնված  Էդուարդ Ղ.-ն ոստիկանության Ապարանի բաժնում կամավոր հանձնել է ինքնաշեն ատրճանակ, ինքնաձիգի դատարկ պահունակ և «ԴՇԿ»  5.45 մմ տրամաչափի  30 փամփուշտ:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննության:
 
***
Փետրվարի 1-ին, ժամը 16.10-ին, 1954 թ. ծնված  Մարտուն Վ.-ն ոստիկանության Արագածի բաժնում կամավոր հանձնել է 2  նռնակ` պայթուցիչներով, ինքնաձիգի դատարկ պահունակ և ինքնաձիգի տարբեր տրամաչափի  120 փամփուշտ:
Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:
 
***
Փետրվարի 1-ին 1986 թ. ծնված Արմեն Ա.-ն ոստիկանության Կապանի բաժնում կամավոր հանձնել է ինքնաշեն թմբուկավոր ատրճանակ:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննության:
 
***
Փետրվարի 1-ին, ժամը 16.30-ին, 1958 թ. ծնված  Լիդա Գ.-ն ոստիկանության Գորիսի բաժնում կամավոր հանձնել է թմբուկավոր ինքնաշեն ատրճանակ, «ԱԿ-74» տիպի ինքնաձիգի 3 դատարկ պահունակ, «Կարաբին»  տիպի հրացանի 7.62 մմ տրամաչափի  30 փամփուշտ և «ԱԿ-74» տիպի ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի  141 փամփուշտ:
Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:
 
***
Փետրվարի 1-ին, ժամը 20.00-ին, 1967 թ. ծնված  Կամո Գ.-ն ոստիկանության Սիսիանի բաժնում կամավոր հանձնել է «ՏՕԶ» տիպի 5.6 մմ տրամաչափի ակոսավոր մեկփողանի հրացան, «ԱԿ» ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի 84 փամփուշտ և ինքնաշեն նռնակ:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննության:
 
***
Փետրվարի 1-ին, ժամը 17.50-ին, 1956 թ. ծնված  Նաիրի Չ.-ն ոստիկանության Իջևանի բաժնում կամավոր հանձնել է 5.45 մմ տրամաչափի` 207, 7.62 մմ տրամաչափի 56 փամփուշտ և ականանետի ական:
Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:
 
***
Փետրվարի 1-ին, ժամը 12.25-ին, 1951 թ. ծնված  Մարտուն Մ.-ն ոստիկանության Նոյեմբերյանի բաժնում կամավոր հանձնել է «ԲՄ-16» տիպի 16 մմ տրամաչափի ողորկափող որսորդական հրացան և 5.45 մմ տրամաչափի 19 փամփուշտ, ինքնաշեն նռնակ:
Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:
 
***
Փետրվարի 1-ին, ժամը 18.10-ին, 1968 թ. ծնված  Արմեն Հ.-ն ոստիկանության Տավուշի բաժնում կամավոր հանձնել է  «ՏՕԶ»  տիպի 16 մմ տրամաչափի երկփողանի ողորկափող որսորդական հրացան:
Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: