Մարտի 25-ին, ժամը 17.50-ին, ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի  գծային բաժին ահազանգ է ստացվել, որ Երևան-Թեհրան չվերթի ուղևորներից մեկի ուղեբեռի մեջ փամփուշտ է հայտնաբերվել: 
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ  Երևան-Թեհրան չվերթի ուղևորուհի, 1968 թ. ծնված Կատայոն Շ.-ի ուղեբեռի զննության ժամանակ հայտնաբերվել է անհայտ տ/չ փամփուշտ:
Կատայոն Շ.-ն հայտարարել է, որ փամփուշտն իր ուղեբեռի մեջ է դրել ամուսինը` 1965 թ. ծնված  Հուսեյն Մ.-ն։
Կատայոն Շ.-ն և Հուսեյն Մ.-ն  բերման են ենթարկվել ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի  գծային բաժին։
Կատարվում է քննություն:
                                                
                              
                             `
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: