1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի ընթացքում ընտրախախտումների դեպքերով ՀՀ ոստիկանությունում կատարված քննությունների վերաբերյալ (08.05.2013 թ. ժամը 18:00 դրությամբ)

08.05.2013 18:44 Ընտրություններ
Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի ընթացքում տեղի ունեցած ընտրախախտումների վերաբերյալ ստացված տեղեկություններով` ՀՀ ոստիկանությունում քննարկվել և քննարկման փուլում է գտնվում 23 դեպք:
 
Նշված դեպքերից`
- ընտրակաշառք-11,
- քարոզարշավը խոչընդոտելու-6,
- քվեարկության նախորդ օրը քարոզչություն կատարելու-1,
- ընտրողի կամքի ազատ իրականացմանը խոչընդոտելու-1,
-թեկնածուի վստահված անձի, դիտորդի, լրագրողների, կուսակցության լիազորված անձի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու-1,
- հանրահավաքներ անցկացնելուն խոչընդոտելու-1,
- այլ խախտումներ (ընտրացուցակի անճշտություն, ծեծ կամ վիճաբանություն ընտրատեղա¬մա¬սում, գողություն ընտրատեղամասից, ընտրատեղամասի մոտ կուտակումներ, ընտրողների փոխադրում և այլ խախտումներ)- 2:
 
Ահազանգերը ստացվել են` 
- ՀՅԴ- 6,
- «Բարև Երևան» դաշինք, «Ժառանգություն» – 2,
- «Հայ Ազգային Կոնգրես»-3,
- «ԲՀԿ»-1,
- Այլ աղբյուր (ԶԼՄ-ներ, ՀԿ-ներ և քաղաքացիներ)- 7:
 
Ըստ տարածքների`
Կենտրոն-5 դեպք,
Մալաթիա-0 դեպք,
Արաբկիր-0 դեպք,
Քանաքեռ-1 դեպք,  
Շենգավիթ-6 դեպք,
Նոր Նորք-5դեպք,
Էրեբունի-1 դեպք,
Մաշտոց -5 դեպք:
 
Հիշյալ դեպքերից որպես ստուգման ենթակա տեղեկություն նախապատրաստվել է 2 նյութ և անհիմն լինելու պատճառով եզրակացությամբ թողնվել է անհետևանք, 3 դեպքերով որոշում է կայացվել քրեական գործի հարուցումը մերժելու մասին` հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ, 16 նյութ գտնվում է ընթացքի մեջ, իսկ 2 դեպքերով հարուցվել են քրեական գործեր` 1-ը ոստիկանության Մաշտոցի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 117 հոդվածով (դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելը)  և 1-ը ոստիկանության Նոր Նորքի քննչական բաժնում` ՀՀ քրեական օրենսգրքի 164 հոդվածի 1-ին մասով (լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը):