1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Երիտասարդների վեճն ավարտվել էր դանակահարությամբ

Երիտասարդների վեճն ավարտվել էր դանակահարությամբ

Դեկտեմբերի 20-ին, ժամը 21.40-ին, ՆԳՆ ոստիկանության Լոռու մարզի օպերատիվ կառավարման կենտրոն «Վանաձոր» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ որովայնի և կրծքավանդակի կտրած-ծակած վերքերով բուժօգնության է դիմել 25-ամյա երիտասարդ: Նա վնասվածքներ ստանալու վերաբերյալ ոչինչ չի հայտնել:
ՆԳՆ ոստիկանության Տարոնի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ դեկտեմբերի 20-ի ժամը 19-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Տերյան փողոցի շենքերից մեկի շքամուտքում հիվանդանոց տեղափոխված երիտասարդը վիճաբանել է վանաձորցի 22-ամյա երիտասարդի հետ: Վեճն այնուհետև շարունակվել է շենքի մոտակա խանութի մոտ, որտեղ փոխադարձ հարվածներ են հասցրել իրար, այդ ընթացքում էլ 22-ամյա վանաձորցին դանակահարել է 25-ամյա շահումյանցուն:
Հետագա միջոցառումների արդյունքում դեկտեմբերի 21-ին վանաձորցի 22-ամյա երիտասարդը հայտնաբերվել և ներկայացվել է Լոռու մարզային քննչական վարչություն: Նա ձերբակալվել է:
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: