Երթուղային միկրոավտոբուսների բախման հետևանքով ուղևորուհին վնասվածքներ է ստացել
Հուլիսի 4-ին, ժամը 21.00-ին, Երևանի Րաֆֆու փողոցի թիվ 1/8 հասցեի դիմաց իրար են բախվել «ԳԱԶել» մակնիշի երկու երթուղային միկրոավտոբուսներ, ինչի հետևանքով ուղևորուհիներից մեկը մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
