ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ռազմաքաղաքական ծրագրերի ղեկավար Լիլիան Շալառուի գլխավորած պատվիրակության այցը ՀՀ ոստիկանություն

2012 թ. մայիսի 30-ին ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արթուր Օսիկյանն ընդունեց ԵԱՀԿ երևանյան գրասենյակի պատվիրակությանը, որը գլխավորում էր ռազմաքաղաքական ծրագրերի ղեկավար Լիլիան Շալառուն:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին հունիսի 1-ից Երևանում ներդրվող համայնքային ոստիկանության նոր մոդելին վերաբերող հարցեր:
Արթուր Օսիկյանը նշեց, որ համայնքային ոստիկանությունը ոստիկանական գործունեության յուրահատուկ ուղղություն է, որը հիմնված է ոստիկանության և համայնքի սերտ համագործակցության վրա և նպատակ ունի արդյունավետորեն լուծելու համայնքի խնդիրներն ու նրան մատուցել որակյալ ոստիկանական ծառայություն:
Լիլիան Շալառուն իր խոսքում նշեց, որ ԵԱՀԿ երևանյան գրասենյակն արդեն մի քանի տարի աջակցում է Հայաստանում համայնքային ոստիկանության մոդելի` որպես ժողովրդավարական ոստիկանական պրակտիկայի ներդրմանն ու իրագործմանը և հավելեց, որ ԵԱՀԿ գրասենյակը կշարունակի իր աջակցությունը Երևանում նոր մոդելի կիրառման գործում:
Երևանում նախատեսվում է ստեղծել համայնքային ոստիկանական ստորաբաժանումներ, որտեղ կներգրավվի մոտ 300 ոստիկան: ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ մարտ ամսին կազմակերպվել են երեքշաբաթյա գործնական դասընթացներ համայնքային ոստիկանությունում ներգրավված ոստիկանների համար:
Միջոցառման ընթացքում Երևան քաղաքի ոստիկանության ստորաբաժանումների և ԶԼՄ ներկայացուցիչներին ներկայացվեց «Համայնքային ոստիկանության ոլորտում ներգրավված ոստիկանության աշխատակիցների համար ուղեցույցը» (ուղեցույցի էլեկտրոնային տարբերակը կարելի է գտնել այստեղ http://www.osce.org/yerevan), որը մշակել է Միացյալ Թագավորությունից համայնքային ոստիկանության փորձագետ Դեյվիդ Այենսոնը` ԵԱՀԿ աջակցությամբ:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս: