21-ամյա աղջիկը գեղեցկության սրահից դրամապանակ էր գողացել
Սեպտեմբերի 11-ի երեկոյան ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Կոմիտասի պողոտայի թիվ 37 հասցեում գտնվող գեղեցկության սրահում գողացել են 1967 թ. ծնված Անահիտ Ա.-ի դրամապանակը, որի մեջ եղել է 270.000 դրամ:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ հոկտեմբերի 6-ին պարզվել է, որ գողությունը կատարել է 1994 թ. ծնված Մարիամ Խ.-ն, ով նույն օրը ներկայացել է բաժին և տվել խոստովանական ցուցմունք:
Քննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: